Շինծու մեղադրանքը հաստատելն ու դատարան ուղարկելն ապացույց չէ. Դավիթ Սանասարյանը՝ դատախազությանը
Հասարակություն
26.09.2019 | 14:51Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.
«Հարգելիներս,
դատախազության կողմից շինծու մեղադրանքը հաստատելը և դատարան ուղարկելը մեղադրանքի ապացույց չէ, մնացածը՝ ասուլիսում։ Մինչ այդ պարզապես կրկնեմ՝ մեղադրանքը չեմ ընդունում։
Սիրում եմ բոլորիդ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը հաստատվել է, գործն ուղարկվել է դատարան: