3 ընկերություն հարկային արտոնություն ստացավ՝ ներդրումներ անելու պայմանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
Բոլորը

Կառավարությունը սեպտեմբերի 26-ի նիստում հարկային արտոնություն տվեց մի շարք ընկերությունների․ մասնավորապես «ԷԼԷՅ ՍՈԼԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ստացավ «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս»  ՓԲԸ-ի տարածքում շահագործողի թույլտվություն։ «ԷԼԷՅ ՍՈԼԱՐ» ՍՊԸ-ն նախատեսում է «Ալյանս» ազատ տնտեսական գոտում հիմնել ֆոտովոլտայիկ պանելների արտադրություն: Ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալները նախատեսված է 137 500 ԱՄՆ դոլարից հասցնել  11 880 000 ԱՄՆ դոլարի:

Նախատեսված է արտադրված արևային պանելների առնվազն 75%-ն արտահանել ԱՄՆ, իսկ մնացածը՝ վաճառել Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Իրանում:

Ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումները կկազմեն մոտ 2,6 մլն ԱՄՆ դոլար:

Ծրագրի ընթացքում կստեղծվի 15 նոր աշխատատեղ` 300 հազար դրամ միջին աշխատավարձով:

Կառավարության մեկ այլ որոշմամբ հարկային արտոնություն ստացավ Վանաձոր քաղաքում գործող «ԳԼՈՐԻԱ» ԿԱՐԻ ՖԱԲՐԻԿԱ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։

Ընկերությունը նախատեսում է իրականացնել 3 մլրդ դրամի ներդրում նոր սարքավորումների ձեռքբերման և նոր մասնաճյուղերի վերանորոգման համար: Ներկայումս առկա է 1100 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել  200-250 նոր աշխատատեղ` 120,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 10 մլրդ ՀՀ դրամ, որից 500 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 3.5 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը` ԵՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 6 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է  8,325,143,351 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 752,798,002  ՀՀ դրամ:

Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և  նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն ստացավ նաև  «ՄՈԵՖՖ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել  14,491,272,158 դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 31 աշխատատեղ: Ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 150 նոր աշխատատեղ` 265,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 23 մլրդ 575 մլն դրամ, որից 2 մլրդ 105 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 16,023,320,000 դրամի արտադրանքը` ԵՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 2,920,680,000 դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում և մոտ 2.5 մլրդ դրամի արտադրանքը նախատեսվում է պահեստավորել:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է  14,491,272,158 դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 1,141,893,667 դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում։