«Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ում կատարված առերևույթ հափշտակության փաստի առթիվ քրգործ է հարուցվել

Լուրեր

23.07.2026 | 16:05
Արագածոտնում եղբայրները մեղադրվում են մորը գրտնակով սպանելու և դին թաքցնելու համար
23.07.2026 | 15:55
Մոսկվայի մարզում Սու-57 է կործանվել․ այն համարվում է ՌԴ սպառազինության ամենաժամանակակից կործանիչը
23.07.2026 | 15:46
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
23.07.2026 | 15:41
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
23.07.2026 | 15:38
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստային տարածքների շուրջ 10%-ին
23.07.2026 | 15:29
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանն «աղաչում է» ԱՄՆ-ին գործարք կնքել
23.07.2026 | 15:19
Արարատում կկառուցվի 2 բազմաբնակարան բնակելի շենք. կլուծվի 48 ընտանիքի բնակարանային ապահովման հարցը
23.07.2026 | 15:15
Վահագն Խաչատուրյանը պլանային բուժզննումից հետո վերադարձել է աշխատանքային ռեժիմի
23.07.2026 | 15:10
Նարեկ Կարապետյանի խափանման միջոցը՝ 1 մլրդ գրավ և բացակայելու արգելք // Հայ գերիներին ազատելու կոչ ԱՄՆ-ից․ ԼՈՒՐԵՐ
23.07.2026 | 15:02
Մանկատան շրջանավարտների բնակարանի գնման աջակցությունը կավելանա մինչև 8.7 մլն դրամ
23.07.2026 | 14:53
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի խորհրդանշական հավաքականը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
23.07.2026 | 14:44
Google-ը տուգանվեց 890 միլիոն եվրոյի չափով՝ եվրոպական օրենսդրությունը խախտելու համար
23.07.2026 | 14:29
ՊԵԿ-ը բացահայտել է 619 մլն դրամի ստվերային շրջանառություն և աշխատավարձերի թերհայտարարագրում
23.07.2026 | 14:20
Առաջիկա օրերին բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
23.07.2026 | 14:11
Կապանում մեկնարկում են ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի միջոցառումները
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությաւն պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրության առարկա է դարձվել ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված ստուգումների՝ ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված արդյունքները: Այդ նպատակով համապատասխան փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ մշակույթի  նախարարության և ՊՈԱԿ-ի, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ՊՈԱԿ-ի միջև 2014-2017թթ. կնքված տարբեր պայմանագրերի կատարման արդյունքներով ՊՈԱԿ-ի կողմից ընդհանուր 1.182.200 ՀՀ դրամ գումար ենթակա է եղել վերականգնման ՀՀ պետական բյուջե: Ըստ նախնական տվյալների՝ կատարված ստուգման ընթացքում՝ 2017թ. ապրիլ-հուլիս ամիսներին և դրանից հետո, նշված գումարները վերադարձվել են կազմակերպության դրամարկղ, սակայն չեն մուտքագրվել և փաստացի չեն վերադարձվել ՀՀ պետական բյուջե: Բացի այդ, պարզվել է նաև, որ 2014-2017թթ. առանց հիմնավորող փաստաթղթերի, որպես գործուղման, աշխատավարձի, արձակուրդի, գույքի վարձակալության և տրանսպորտային ծախսերի հատուցման գումար, վճարվել է 1.457.200 ՀՀ դրամ:

 

Այսինքն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, առերևույթ յուրացրել են 2.639.400 ՀՀ դրամի չափով  իրենց վստահված ՀՀ պետական բյուջեի միջոցները:

 

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ  իրենց վստահված պետական միջոցներից խոշոր չափերով հափշտակություն կատարելու հանցագործության հատկանիշներ՝  ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով»,- ասված է հաղորդագրությունում: