Սա այն վայրն է, որտեղ կուզեի ժամեր, շաբաթներ, նույնիսկ ամիսներ անցկացնել. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել
New York Times-ի խմբագրությունում ենք։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը։
«Ես երկրորդ անգամ եմ այստեղ, առաջին անգամ 2004-ին եմ եղել։ Սա այն վայրն է, որտեղ կուզեի ժամեր, շաբաթներ, նույնիսկ ամիսներ անցկացնել»,- հավելել է նա եւ կից լուսանկար հրապարակել Նիկոլ Փաշինյանի հետ։