«Կանոնադրությունը ողջունելի է, սակայն կան ցավալի կետեր». Արամ Աթեշյան

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Կրոնական ժողովի ատենապետ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից Կ. Պոլսի 85-րդ պատրիարքի ընտրության վերաբերյալ պատրիարքարան ուղարկված կանոնադրությանը. գրում է ermenihaber-ը:

Աթեշյանը ողջունել է պատրիարքարանին ուղարկված գրավոր կանոնագիրը, սակայն ընդգծել, որ որոշ ցավալի կետեր կան:

«Մեր համայնքը երկար ժամանակ սպասում է պատրիարքական ընտրության: Տասնամյակից ավելի է, որ դժբախտաբար թափուր է մեր դարավոր պատրիարքական աթոռը: Երանաշնորհ ու սիրեցյալ մեր պատրիարքին` լուսահոգի Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի վախճանից հետո, բնականաբար, պատրիարքական ընտրության հեռանկարը եղավ անշրջելի: Մեր համայնքի ներսում բոլոր պատրաստությունները կատարվեցին և ուրախ առիթ է, որ տրամաբանական ժամկետի մեջ պետության կողմից մեզ հասավ կանոնադրությունը: Սա խնդրի ողջունելի և դրական կողմն է, սա համարվում է հավաքական ձեռքբերում»,- ասել է Աթեշյանը:

Կրոնական ժողովի ատենապետը, անդրադառնալով կանոնադրությունում առկա  բացասական կետերին, նշել է, որ ընդհանուր տրամաբանությունը ներհակ չէ մեր ավանդույթներին, սակայն այսօրվա պայմաններում շատ ավելի լավ կլիներ, եթե սահմանափակումներ չլինեին արտասահմանաբնակ հոգևորականների թեկնածության համար:

Արամ Աթեշյանն այդ երևույթը բնութագրելիս, հայտնել է, որ այն հայ համայնքի մի քանի տխուր դեմքերի միջամտության, նեղ շրջանակների շահադիտական անտեղի միջամտությունների հետևանքն է:

«Նրանք, ովքեր չեն մտածում այս համայնքի երկարաժամկետ շահերի մասին, չեն կարող արդարանալ մեր ժողովրդի առջև և իրենց տխուր հաշիվները դատապարտված են ձախողման: Մեր համայնքը պետք է լավագույնս նժարի վրա դնի այժմ ստեղծված կացությունը: Հետամուտ պետք է լինենք, որպեսզի արդար ընտրություն կազմակերպվի»:

Նա անհրաժեշտ է համարել մի կողմ թողնել ներքին տարակարծությունները, ընդհանուր հայտարարի գալ և հեռու մնալ պետության գործոնը շահարկելուց ու ամբոխավարական ձգտումներով պետությանը հակադրվելու տխուր որոնումներից, ինչը կարող է տանել փակուղի:

Աթեշյանը համախմբման կոչ է արել հայ համայնքին, որպեսզի նոր պատրիարքից պահանջեն, որ հետամուտ լինի տասնամյակներ ի վեր կուտակված խնդիրների անհապաղ լուծման համար: