Հայաստանում մեկնարկել է «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի ուժային փուլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 25-ին ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի երկրորդ փուլի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության «Ա» Վարչության հատուկ ստորաբաժանումների ուժերով, ՀՀ Տավուշի մարզի Կողբ գյուղի շրջանում գազատարի պայթեցման, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ-կայանի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական շենքի և պետական հեռուստաընկերության եթերի տաղավարի զինված գրավման պայմաններում անցկացվել է գրավված օբյեկտներում պատանդների ազատագրմանը և պայմանական դիվերսիոն-ահաբեկչական խմբերի չեզոքացմանն ուղղված գործողությունը:

«Ցուցադրվել է Հակաահաբեկչական գործողության (ՀԱԳ) կառավարման հանրապետական օպերատիվ շտաբի աշխատանքը, որի ղեկավարմամբ մշակվել են «պատանդների» ազատագրմանը և «ահաբեկիչների» ոչնչացմանն ուղղված հատուկ գործողության պլանավորման, նախապատրաստման և անցկացման հարցերը:

ՀԱԳ անցկացման ընթացքում հատուկ ստորաբաժանումները ցուցադրել են այնպիսի օպերատիվ-մարտավարական գործողություններ, ինչպիսիք են հատուկ տեխնիկական միջոցների օգտագործմամբ հանցագործների շրջափակումն ու չեզոքացումը:

ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքը անցկացվում է երեք փուլով՝ 7 օր ընդհանուր տևողությամբ:

Առաջին փուլի ընթացքում ԱՊՀ ՀԱԿ-ին առընթեր համակարգման շտաբի աջակցությամբ (ս.թ. սեպտեմբերի 9-ից 13-ը) ԱՊՀ յոթ պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ստորաբաժանումների կողմից անցկացվել են համաձայնեցված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների (ՄԱԿ) զինյալների բացահայտման, քողարկված ահաբեկչական ցանցի բացահայտման, Համագործակցության պետությունների վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներում և կարևորագույն նշանակության այլ օբյեկտներում նախապատրաստվող ահաբեկչական գործողությունների կանխարգելման ու կանխման ուղղությամբ:

Մշակվել են ԱՊՀ իրավասու մարմինների փոխգործակցության հարցերը, այդ թվում նաև ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների, հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների կոլեկտիվ օգտագործման տեղեկատվական համակարգերի հնարավորությունների օգտագործմամբ, իրական պայմաններում փորձարկվել են ահաբեկչական գործողությունների արձագանքման պետական համակարգերը:

Սեպտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվելու է վարժանքի եզրափակիչ փուլը՝ սահմանապահ գոտում ահաբեկչական ուղղվածության ապօրինի զինված կազմավորումների շրջափակմանը և ոչնչացմանը, բնակավայրը գրաված պայմանական ահաբեկիչների խմբի ոչնչացմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ոստիկանության և ԱԱԾ սահմանապահ զորքերի համատեղ հատուկ գործողությունը: ԱԻՆ ստորաբաժանումները կցուցադրեն ահաբեկչական գործողության հետևանքների նվազեցմանն ուղղված գործողություններ:

ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների համատեղ հակաահաբեկչական վարժանքները հանդիսանում են Համագործակցության երկրների գործնական փոխգործակցության համակարգի կարևոր բաղադրիչ տարրը: Դրանց հիմնական նպատակն է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների, հատուկ ծառայությունների և այլ ուժային կառույցների պատրաստվածության բարձրացումը՝ ահաբեկչական մարտահրավերներին և սպառնալիքներին համատեղ հակազդելու նպատակով:

ԱՊՀ-ում դրանց անցկացման իրավական հիմքն է «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքներում հակաահաբեկչական համատեղ միջոցառումների կազմակերպման և անցկացման կարգի մասին» կանոնակարգը և երեք տարի ժամկետով ընդունվող Ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ծրագիրը:

2001 թվականից սկսած ԱՊՀ ՀԱԿ հովանու ներքո կազմակերպվել են 15 նման վարժանքներ, դրանցից յուրաքանչյուրի թեմատիկան ձևավորվել է` հաշվի առնելով Համագործակցոթյան պետություններում և աշխարհի այլ տարածաշրջաններում ահաբեկչական սպառնալիքների տարածման վիճակը, դինամիկան և միտումները:

Հայաստանի տարածքում վարժանքներն անցկացվում են երկրորդ անգամ, 2006 թ-ին դրանց անցկացման վայրը եղել է Հայկական ԱԷԿ-ը («Ատոմ-Անտիտեռոր-2006»)»,- ասված է հաղորդագրությունում: