Թափանցիկ և հաշվետու կառավարումն այլընտրանք չունի ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հատվածում. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Թափանցիկությունն ու հաշվետվողականությունը հանդիսանում են մեր կառավարության հիմնական գործելաոճը և ուղենիշը: «Միջազգային համապատասխանության և հակակոռուպցիոն համաժողով 2019»-ի ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Ակնհայտ է, որ թափանցիկ և հաշվետու կառավարումն այլընտրանք չունի ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հատվածում: Բոլորովին վերջերս մեկնարկեց ՀՀ հանրային կառավարման բարեփոխումների իրականացման և դրանից բխող ռազմավարության մշակման գործընթացը, որը նպատակ ունի ամբողջությամբ վերանայելու կառավարման համակարգը: Այս գործընթացում մենք կարևորում ենք պետական քաղաքականության մշակման, հանրային ծառայությունների մատուցման, մարդկային ռեսուրսների կառավարման, հաշվետվողականության և բարեվարքության ապահովմանն ուղղված կառուցակարգերի ստեղծումը և դրանց կիրառումը»,- նշել է Ավինյանը:

Նա ընդգծել է, որ այդ գործընթացում կենսական նշանակություն ունի բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի մեկտեղումը, ինչպես նաև երկրում տեղի ունեցող բարեփոխումներին քաղաքացիական հասարակության ու բիզնեսի անմիջական մասնակցությունը:

«Թեև առաջնայնորեն խոսվում է պետական համակարգում կոռուպցիայի և դրա դրսևորումների մասին, սակայն մասնավոր ոլորտը ևս գտնվում է բոլորիս ուշադրության կենտրոնում: Նշեմ, որ կառավարությունն իր ծրագրի միջոցով հանձն է առել տնտեսական գործունեության իրականացման համար ստեղծել հնարավորինս բարենպաստ պայմաններ: Ըստ այդմ, մենք հետևողական քայլեր ենք ձեռնարկում ձեռներեցության ու նորարարության խթանման, պետական կարգավորումների և հարկային ու մաքսային քաղաքականության առավելագույն պարզեցման, ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ: Մասնավորապես, թավշյա հեղափոխությունից հետո արմատախիլ է արվել համակարգային կոռուպցիան, ներդրումային խոշոր ծրագրերի մասով ներդրվում են պետություն-մասնավոր համագործակցության նոր կառուցակարգեր,  կառավարությունը փուլային եղանակով թվայնացնում է քաղաքացիներին և բիզնեսին մատուցվող ծառայությունները՝ վարչական բեռը թեթևացնելու և կոռուպցիոն ռիսկերը վերացնելու նպատակով, մեծածավալ աշխատանքներ են տարվում հակամրցակցային ոլորտում»,- ասել է Ավինյանը:

Ըստ փոխվարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարում բիզնեսը խաղում է միաժամանակ պասիվ և ակտիվ դեր. «Պասիվ առումով բիզնեսը պարտավոր է ենթարկվել պետության սահմանած խաղի կանոններին և օրենքներին, սակայն կոռուպցիայի դեմ պայքարում բիզնեսի գործառույթները միայն պասիվ դերով չեն սահմանափակվում: Մասնավոր ընկերություններն իրենց հերթին պետք է ձեռնարկեն անհրաժեշտ քայլեր կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային և օրենսդրական չափանիշներին համապատասխանությունն ապահովելու համար, նախաձեռնողականություն դրսևորեն հակակոռուպցիոն ներքին ընթացակարգերի ներդրման հարցում: Այս համատեքստում կարևորում եմ նաև կոռուպցիայի կանխարգելումը և դրա դեմ արդյունավետ պայքարը՝ ընկերությունների իրական սեփակա­նատերերի մասին տեղեկատվության բացա­հայտ­ման ու հրապարակման միջոցով»:

Մանրամասները՝ տեսանյութում: