ԱՄՆ-ն վիզա չի տրամադրել ՌԴ պատվիրակության 10 անդամի՝ ՄԱԿ-ի ԳԱ-ին մասնակցելու համար. ԱԳՆ-ն արձագանքել է

Լուրեր

03.04.2026 | 17:13
Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը սրտի երկու կաթված է ստացել մի քանի ժամում
03.04.2026 | 17:02
Մենք իշխանություն ենք փոխել, որ տենց խոսացողներ չլինեն․ ուզում եք մեր վրայով քայլե՞ք Երևանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 16:51
Թրամփը զգուշացնում է` ԱՄՆ-ն հաջորդիվ կհարվածի Իրանի կամուրջներին և էլեկտրակայաններին
03.04.2026 | 16:40
Ջենարո Գատուզոն հեռացավ Իտալիայի հավաքականից
03.04.2026 | 16:32
Սևանա լճի ափին ապօրինի շինությունների ապամոնտաժումը շարունակվում է․ քանդվել են նաև Սեյրան Օհանյանի առանձնատան հատվածներ
03.04.2026 | 16:25
Ֆրանսիական կոնտեյներային նավն անցել է Հորմուզի նեղուցով
03.04.2026 | 16:17
ՀԸՖ․ Արթուր Ալեքսանյանը գորգում իր վերջնական խոսքը դեռ չի ասել
03.04.2026 | 16:06
Ղրիմում ռուսական Սու-30 կործանիչ է կործանվել
03.04.2026 | 15:55
«Տաք պահեք՝ կանցնի, դիմացեք»․ բնակիչներին վրդովվեցրել է կառուցապատողի պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 15:45
«Օրիոնը» լքել է Երկրի ուղեծիրը և շարժվում է դեպի Լուսին
03.04.2026 | 15:38
ՍԱՏՄ-ն ամփոփել է Զատկի տոնին ընդառաջ ձվի արտադրության և իրացման շուկայում իրականացված վերահսկողության արդյունքները
03.04.2026 | 15:27
5 հատ 35 հարկանի շենք են կառուցում, ո՞նց են պատկերացնում նման ծանրաբեռնվածություն տարածքում. բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 15:25
Զինվոր է մահացել զորավարժարանում // Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորվարժություններ կանեն․ ԼՈՒՐԵՐ
03.04.2026 | 15:15
«Չելսին» առանցքային ֆուտբոլիստին 2 խաղով հեռացրել է՝ «Ռեալի» մասին հայտարարությունից հետո
03.04.2026 | 15:03
Թմրամիջոցներ տեղադրող երիտասարդը փախուստի դիմելիս ընկել է ջրատարը. ոստիկանները նախ փրկել են նրան, ապա ձերբակալել
Բոլորը

ԱՄՆ-ն մուտքի արտոնագիր չի տրամադրել ՌԴ պատվիրակության 10 անդամի, այդ թվում՝ Դաշնային խորհրդի անդամ Կոնստանտին Կոսաչովին, որոնք Նյու Յորքում պետք է մասնակցեին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին: ՌԴ ԱԳՆ-ն վրդովմունք է արտահայտել այս կապակցությամբ, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Դա ՄԱԿ-ի անդամների նկատմամբ ԱՄՆ-ի անհարգալից վերաբերմունքի, ինչպես նաև որպես համաշխարհային կազմակերպությանն ընդունող երկիր՝ իր պարտականությունների չկատարման վրդովեցուցիչ օրինակ է»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ամերիկյան կողմը վիզաների չտրամադրումը բացատրել է տեխնիկական դժվարություններով, իսկ ռուսական պատվիրակության անդամներին մեղադրել ժամանակին փաստաթղթերը չներկայացնելու համար:

Զախարովան, սակայն, պնդել է, որ դա չի համապատասխանում իրականությանը: «Այդպես չէ: Փաստաթղթերը ներկայացվել են այն ժամկետներում, որոնք նշվել են հենց ամերիկացի դիվանագետների կողմից: Ավելի վաղ՝ թռիչքից մի քանի ամիս առաջ ներկայացված փաստաթղթերը վերադարձվել են՝ «Վաղ եք ներկայացրել» գրությամբ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Նա ընդգծել է, որ սա «ինքնիշխան պետությունների և միջազգային կազմակերպությունների իրավունքների անտեսման հերթական ակտ է»:

Նշենք, որ սեպտեմբերի 24-30-ը Նյու Յորքում անցկացվելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը, որին մասնակցում է շուրջ 200 երկրի ներկայացուցիչ: