Արման Բաբաջանյանը համարձակության պակաս է տեսնում, «Իմ քայլի» պատգամավորը հակադարձում է՝ նպատակահարմար չեն գտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.08.2026 | 23:30
Աճել են դեղորայքից և կենցաղային քիմիական նյութերից երեխաների թունավորման դեպքերը. Ավանեսյան
12.08.2026 | 23:14
6 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն
12.08.2026 | 23:00
Կիևյան կամրջի աշխատանքների ավարտից հետո ավտոբուսների երթուղիները կվերականգնվեն
12.08.2026 | 22:44
Կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթ
12.08.2026 | 22:29
Պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ հոգեբանական ծառայությունների շուրջ
12.08.2026 | 22:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.08.2026 | 22:00
ԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանը
12.08.2026 | 21:46
Ռուանդայի դեսպանի հետ քննարկվել է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնումը
12.08.2026 | 21:32
Արևի խավարումը՝ փորձություն Եվրոպայի էներգահամակարգի համար
12.08.2026 | 21:19
Երկու բրոնզե մեդալ՝ արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում
12.08.2026 | 21:00
Քրեական գործեր եղել են և կլինեն հետագայում․Հակոբյանը՝ ընդդիմությանը ճնշելու հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 20:44
Արմավիրի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
12.08.2026 | 20:30
Չինաստանի հաքերները ԱԲ գործակալների միջոցով հարձակվել են Թայվանի պետական համակարգերի վրա
12.08.2026 | 20:16
ՔՊ-ին ևս 6 ձայն է պետք․ ինչպես է իշխող ուժն ուզում Սահմանադրությունը փոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 20:04
Երկրաշարժից հետո Կոլումբիայից սուրճի արտահանումը փաստացի դադարել է
Բոլորը

Ազգային ժողովն արդյոք ունի՞ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի՝ ԱԺ նախագահին ուղղված նամակի վերաբերյալ վերջնական ձևավորված դիրքորոշում։

«Դուք այստեղ խուսափում եք ՍԴ անդամ և դատավոր եզրույթների վերաբերյալ դիրքորոշում հայտնել, բայց Վահե Գրիգորյանի նամակի բովանդակությունը հենց դրա շուրջ էր կառուցված»,- այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագծի զեկուցող ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանից հետաքրքրվեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ այս հարցում տեսնում է կրավորականություն և համարձակության պակաս։

Ի պատասխան Գրիգորյանը նշեց, որ այս պահին, իրենց խմբակցության անունից չի կարող դիրքորոշում հայտնել հարցի վերաբերյալ։ «Նման որոշում չկա»,- ասաց  Սուրեն Գրիգորյանը։

Անդրադառնալով ՍԴ դատավոր և անդամ եզրույթներին՝ Գրիգորյանը նշեց, որ խնդիրը ոչ թե այն է, որ ԱԺ-ն խուսափում է դիրքորոշում հայտնելու, այլ այն, որ քննարկվող նախագիծը այլ գործի մասին  է, ուստի Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագծում չկա անդրադարձ ՍԴ դատավոր և անդամ եզրույթների հստակեցմանը։

«Կարծում եմ՝ Վահե Գրիգորյանին պատասխանելն այս նախագծի շրջանակում նպատակահարմար չէր լինի»,- հավելեց Սուրեն Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։