Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսին

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ, պրոֆեսոր տիկին Կարին Մարկիդեսին: Այս մասին տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայությունից:

Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահը, համառոտ ներկայացնելով հանդիպման օրակարգում ներառված հիմնական հարցերը, նախ առանձնացրել է Հայկական տեխնոլոգիական ուսումնասիրությունը և դրանից բխող 5 կետից բաղկացած գործողությունների ծրագիրը:

Նախարար Արայիկ Հարությունյանը, կարևորելով համագործակցությունը ՀԱՀ-ի հետ ու Հայկական տեխնոլոգիական ուսումնասիրությունը, նշել է, որ արհեստական բանականության հետ կապված նորարարություններին չափազանց մեծ նշանակություն է տրվում: Այդ թեման պարբերաբար քննարկման առարկա է դառնում նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ իր հանդիպումներում:

ՀԱՀ նախագահ Կ.Մարկիդեսն ասել է, որ արդեն այցելել է Հայաստանի 6 մարզեր և իր գրեթե բոլոր շփումներից այն տպավորությունն է ստացել, որ տեղերում պատրաստակամ են ընդլայնել համագործակցությունը հատկապես ունեցած կարողությունների զարգացման համար:

Նախարարը տեղեկացրել է, որ ի թիվս մյուս բուհերի՝ ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի նախագիծն ուղարկվել է Հայաստանի ամերիկյան համալսարան, և նախարարությունն ակնկալում է արդյունավետ համատեղ աշխատանք:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև համալսարանի տարածքային զարգացման թեմային: Կարին Մարկիդեսը հույս է հայտնել, որ առաջիկայում նույնպես հնարավորություն կունենան ընդլայնվել և ավելացնել ծրագրերը: Նա նաև տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանի հետ բանակցում են համալսարանի հարակից տարածքում այգի ունենալու և ավտոկայանման հարցը պատշաճ կարգավորելու շուրջ:

Եզրափակելով հանդիպումը՝ նախարարն արձանագրել է, որ պաշտոնավարման շրջանում արդեն մի քանի անգամ այցելել է ՀԱՀ, ինչը նույնպես վկայում է համալսարանի հետ համագործակցությանը տրվող մեծ կարևորության մասին: