Կրակել է որսորդական հրացանով. սպանության փորձը բացահայտվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.07.2026 | 17:23
Արման Ծառուկյանը ռևանշ մենամարտ կանցկացնի Չարլզ Օլիվեյրայի հետ
23.07.2026 | 17:15
Արթուր Սարգսյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. նա պատգամավորի անձեռնմխելիություն է ստացել. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 17:07
Ուրսուլա ֆոն դեր Լայենը մանրամասներ է հայտնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթից
23.07.2026 | 17:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովա պողոտայում
23.07.2026 | 16:52
Սերժ Սարգսյանի՝ «Սև Բերդ» ամրոցը օտարելու վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Սարգիս Պետրոսյանին
23.07.2026 | 16:42
Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինայում պատերազմի ավարտի համար «նոր գաղափարներ» են անհրաժեշտ
23.07.2026 | 16:40
ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվեց
23.07.2026 | 16:31
Հայ գրոսմայստերները մրցաշարի են մասնակցում Ֆրանսիայում
23.07.2026 | 16:22
Սև ծովում թուրքական նավը ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման․ զոհ և վիրավորներ կան
23.07.2026 | 16:13
Արման Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցին Կառավարությունը 3 տարով պետական տարածք կտրամադրի
23.07.2026 | 16:05
Արագածոտնում եղբայրները մեղադրվում են մորը գրտնակով սպանելու և դին թաքցնելու համար
23.07.2026 | 15:55
Մոսկվայի մարզում Սու-57 է կործանվել․ այն համարվում է ՌԴ սպառազինության ամենաժամանակակից կործանիչը
23.07.2026 | 15:46
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
23.07.2026 | 15:41
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
23.07.2026 | 15:38
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստային տարածքների շուրջ 10%-ին
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 19-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հիվանդանոցային ահազանգ ստացվեց։

««Վանաձոր» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ գլխի հրազենային վնասվածքով 28-ամյա երիտասարդ է հոսպիտալացվել։ Հիվանդանոց մեկնած քրեական հետախույզները պարզեցին, որ երիտասարդը վնասվածքը ստացել է Վանաձորի Գորկու փողոցում, որտեղ անհայտ անձը որսորդական հրացանով կրակել էր նրա ուղղությամբ։

Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները զզնեցին դեպքի վայրը՝ հայտնաբերելով որսորդական հրացանի երեք պարկուճ։ Հարուցվեց քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով։ Սկսվեցին օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ, որոնց միացան ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները։ Իրավապահները հենց դեպքի օրը հայտնաբերեցին հանցագործության գործիք հրացանը։ Այն ուղարկվեց դատաձգաբանական փորձաքննության։ Շուտով հայտնի դարձավ նաև առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը, որին հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ ոստիկանության ծառայողները իրականացրին նաև բացատրական աշխատանք։

Արդյունքում դեպքից երեք օր անց՝ սեպտեմբերի 22-ի գիշերը, Վանաձորում ապրող 31-ամյա կասկածյալը կամավոր եկավ ոստիկանության Տարոնի բաժին։ Նա ոստիկանությունից ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում: