65 ծառ է ապօրինի հատվել․ Գուգարքի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.07.2026 | 13:25
Կսահմանվի բեռնատարների սահմանային հերթերի կառավարման նոր կարգ. ՊԵԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 13:23
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են․ ՔԿ
23.07.2026 | 13:14
Մարդկանց չի կարելի սենց ճնշել, չեն թողնում փողոց փակենք. Առինջ մոլի աշխատակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 13:06
Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին հողամաս կօտարվի ուղղակի վաճառքով. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 13:05
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 1 միլիարդ դրամ գրավն ու բացակայելու արգելքը
23.07.2026 | 12:57
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
23.07.2026 | 12:54
Եմենի հութիները պնդում են, որ Կարմիր ծովում հարձակվել են Սաուդյան Արաբիայի երկու լցանավերի վրա
23.07.2026 | 12:44
Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել
23.07.2026 | 12:34
Սևանա լճի ջրածածկ տարածքի կառուցապատման պայմանագրից ծագող իրավունքը դադարեցվել է
23.07.2026 | 12:25
Նյու Յորքում ձերբակալել են Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահին
23.07.2026 | 12:16
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
23.07.2026 | 12:07
Իրավապահները գործողություն են իրականացնում «Առինջ մոլ»-ում․ ՈՒՂԻՂ
23.07.2026 | 12:00
Մ-1 և Մ-2 ճանապարհներին գովազդային վահանակների տեղադրումը կարող է արգելվել
23.07.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Վորոնեժում Wildberries-ի պահեստի և Ուլյանովսկում վառելիքաէներգետիկ համալիրի վրա
23.07.2026 | 11:41
Գրիզմանը գոլ է խփել MLS-ում նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` հատկապես ապօրինի ծառահատումները բացառելուն և յուրաքանչյուր նոր դեպք արձանագրելիս իրազեկում է հասարակությանը, ինչը նույնպես զգոնության կոչ է:

«Նման մի դեպք օրերս, ոչ ստուգայցի ժամանակ այլ` օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բացահայտեցին:

Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Գուգարքի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Եղեգնուտ գյուղի 60-ամյա մի բնակիչ գյուղի հարակից հանդամասում բենզասղոցով ապօրինի ծառ է հատել, փայտանյութը տեղափոխել տուն: Նույն օրը տղամարդը բաժին հրավիրվեց, խոստովանեց, որ ծառն օգոստոս ամսին է հատել, բայց, ինչպես նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվեց, դա նրա միակ ապօրինի ծառահատումը չէր:

Կասկածվողը խոստովանական բացատրություն է տվել, որ սեպտեմբերի 5-ից 10-ը Եղեգնուտ գյուղի «Մքլոյի թալա» կոչվող հանդամասում բենզասղոցով տարբեր տեսակի ու տրամագծի 65 ծառ է հատել, փայտանյութը թողել է հանդում` հետագայում տուն տեղափոխելու նպատակով:

Դեպքի վայրի զննության ընթացքում 60-ամյա տղամարդը մատնացույց է արել և՛ մասնատված փայտանյութը, և՛ հատված ծառերի կոճղերը, 3խմ փայտանյութ էլ ոստիկանները հայտնաբերել են նրա տան բակում:
Փայտանյութն ի պահ է հանձնվել անտառտնտեսության աշխատակիցներին:

Նշանակվել է մասնագիտական ստուգում: Բնության պատճառած վնասի չափը ճշտվում է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- ասված է հաղորդագրությունում: