Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը քառորդ եզրափակչում է
Լևոն Արոնյանը դուրս եկավ Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ. հաղորդում է ՀԱՕԿ կայքը:
1/8 եզրափակիչում հայ գրոսմայստերը թայ-բրեյքում հաղթեց վիետնամցի Լե Քուանգ Լյեմին:
Դիմակայության առաջին եւ երկրորդ դասական պարտիաներում հաղթող չէր եղել:
Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները դուրս են մնացել պայքարից: Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը չէին հաղթահարել առաջին շրջանի արգելքը, իսկ Սերգեյ Մովսեսյանը երկրորդ շրջանում պարտվել էր չինացի Դին Լիրենին:
Լևոն Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է: