Կտեսնենք՝ ինչ ահասարսուռ դեպքեր են տեղի ունեցել Մարտի 1-ին, երբ անցնենք դատաքննության փուլ․ Արա Ղարագյոզյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ, նրա պաշտպանները հայտարարեցին, թե ճնշումներ են եղել դատական համակարգի վրա:

Անդրանիկ Հարությունյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը հակադարձում է. «Չեմ կարծում, թե այսօրվա դատարանն այս գործով ճնշումների է ենթարկվում։ Սահմանադրական դատարանի որոշման հիմքով դատարանը մերժեց Քոչարյանին ազատ արձակել։ Դատավորի նկատմամբ այդպիսի հայտարարություն անել, պատերի տակ վնգստացող դատավորների ցուցակ պահանջել… սրանով նպատակ կա հասարակությանը ցույց տալ, թե Քոչարյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում: Տուժող կողմի համար անհասկանալի է, թե ինչու է Քոչարյանը քաղբանտարկյալ, եթե նա եղել է նախագահ, չի նշանակում, թե քաղբանտարկյալ է։ Կա հստակ կատարված հանցագործություն, որ Մարտի 1-ին է տեղի ունեցել»։

Ղարագյոզյանը նշում է, որ պաշտպանական կողմին ձեռնտու չէ բուն դատաքննության փուլ թևակոխելը, երբ փաստեր կհրապարակվեն:

«Կտեսնենք, թե ինչ գումարներ են դուրս գրվել և բաժանվել զինվորներին։ Մեծ պատրաստություն անցած զինվորներ են բերվել Արցախից։ Կտեսնենք՝ ինչ ահասարսուռ դեպքեր են եղել Մարտի 1-ին, երբ անցնենք դատաքննության փուլ»,- նշեց փաստաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան