Ի՞նչ ունեցվածք ունի ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն 8 միլիոն դրամը գերազանցող ոսկյա զարդեր ունի: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Էդուարդ Մարտիրոսյանի ունեցվածքի մասին հայտարարագրից:

Պաշտոնը ստանձնելու օրվա՝ 2018 թվականի հոկտեմբերի 16-ի տվյալներով, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն ունի ավտոտնակ, հողամաս, բնակարան, առանձնատուն, KIA SORENTO 2.4 և  GAZ 24 մակնիշի ավտոմեքենաներ:  Էդուարդ Մարտիրոսյանի շարժական և անշարժ գույքը մեկ տարվա ընթացքում փոփոխության չի ենթարկվել: Այս մասին տեղեկանում ենք 2019 թվականին ներկայացրած տարեկան հայտարարագրից, որի համաձայն՝ պաշտոնյան նոր գույք ձեռք չի բերել և եղածները չի վաճառել: Տեղում են նաև 8 միլիոն դրամը գերազանցող ոսկյա զարդերը:

Պաշտոնը ստանձնելու տարում Էդուարդ Մարտիրոսյանը 10 հազար դոլարի փոխառություն է հանձնել: ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի դրամական միջոցների ավելացում կամ նվազում չեն եղել: ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը ստանձնելուց առ այսօր Էդուարդ Մարտիրոսյանն ունի 20 մլն դրամ, 95 հազար դոլար և 20 հազար եվրո: Սակայն զգալի աճել են նրա եկամուտները:

Պաշտոնը ստանձնելու տարում`2018-ին,  նա ունեցել է 4 մլն 500 հազար դրամի եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից: 2019-ին ներկայացված հայտարարագրում եկամուտները կազմում են 16 մլն 900 հազար դրամ, որից 5 մլն 900 աշխատավարձն է, իսկ 11 մլն-ը՝ ստացված փոխառությունները:

Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար:

Նարեկ Կիրակոսյան