ՀՀ գլխավոր դատախազությունը տեսակապի միջոցով հարցաքննություն կատարելու իրավական հիմքերի ստեղծման նախագիծ է առաջարկել

Լուրեր

06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Գլխավոր դատախազությունը մշակել և ՀՀ Արդարադատության նախարարությանն է ներկայացրել Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների մի նախագիծ, որի վերջնական ընդունումը հնարավորություն կտա հարկ եղած դեպքում վկաներին կամ փորձագետներին հարցաքննել տեսակապի միջոցով:

«Դատական քննության փուլում հաճախ առաջանում են իրավիճակներ, երբ քննչական գործողությունների մասնակիցները հանրապետությունից դուրս են գտնվում, ինչն օբյեկտիվորեն խոչընդոտում է պատշաճ ժամկետներում վարույթի իրականացմանը և թույլ չի տալիս ձեռք բերել գործի համար կարևորություն ունեցող ապացուցողական տվյալներ:

 

Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է քրեական գործերով մինչդատական վարույթի ընթացքում առաջացող պրակտիկ խնդիրների ուսումնասիրության ցուցանիշներով. շատ հաճախ հնարավոր չի լինում իրականացնել քննվող գործով անհրաժեշտ քննչական գործողությունները՝ տվյալ քննչական գործողություններին մասնակիցների՝ տարբեր պատճառներով վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անհնարինության պատճառով: Նման իրավիճակները հանգեցնում են քրեական գործով վարույթի չարդարացված ձգձգումների, հնարավորություն չեն տալիս վարույթն իրականացնող մարմնին համապատասխան քննչական գործողությունների միջոցով ձեռք բերել գործի համար կարևորություն ունեցող ապացուցողական տվյալներ՝ անհնարին դարձնելով քրեական դատավարության խնդիրների պատշաճ իրականացումը:

 

Բացի այդ, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի գործող իրավակարգավորումները չեն նախատեսում դատական քննության փուլում վկաներին և փորձագետներին տեսակապի միջոցով հարցաքննելու որևէ հնարավորություն:

 

Միջազգային պրակտիկայում նոր չէ տեսակապի միջոցով  վկաներին հարցաքննելը: Այս մեխանզիմն առավելապես կիրառվում է ԵՄ անդամ պետությունների միջև քրեական գործերով փոխադարձ իրավական աջակցություն ցուցաբերելիս, երբ մի պետություն կարող է դիմել մեկ այլ պետության, որպեսզի տվյալ երկրի քաղաքացին ծանուցվի և ներկայանա իրավասու մարմին՝ տեսակապի միջոցով հարցաքննվելու:

 

Տեսակապի միջոցով հարցաքննելու պրակտիկան կիրառվելու է բացառիկ դեպքերում, երբ բոլոր ողջամիտ քայլերը ձեռնարկելուց հետո էլ հնարավոր չլինի ապահովել վկայի ֆիզիկական ներկայությունը դատական քննությանը: Այս իրավակարգավորումը կնպաստի դատական քննության ողջամիտ ժամկետների պահպանմանը, նյութական ռեսուրսների խնայմանը, ինչպես նաև կապահովի որպես մեղադրյալ ներգրավված անձի կոնվենցիոն իրավունքների լիարժեք իրացումը»,- ասված է հաղորդագրությունում: