Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության տոնի առթիվ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարներից:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին և փոխէմիր Աբդուլլա բին Համադ Ալ Թանին։

Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդը նախագահ Սարգսյանին հղած ուղերձում ողջունել է երկու երկրների միջև բարեկամությունը և հարաբերություններն ու համագործակցությունն առավել խորացնելու պատրաստակամությունը։ Նա իր բարեմաղթանքներ է փոխանցել նախագահ Սարգսյանին, իսկ հայ ժողովրդին մաղթել է առաջընթաց և բարգավաճում։

Միջազգային հեղինակավոր Արևելք-Արևմուտք ինստիտուտի նախագահ Վիլյամ Փարկերը նախագահ Սարգսյանին ուղղված ուղերձում մասնավորապես նշել է․ «Արևելքի և Արևմուտքի միջև երկխոսություն հաստատելու մեր ջանքերում Հայաստանի դերը՝ որպես քաղաքակրթությունների խաչմերուկում գտնվող հնագույն ազգ և ժամանակակից պետություն, շատ կարևոր է։ Ակնկալում ենք ընդլայնել մեր հետագա համագործակցությունը Հայաստանի հետ»։