Փաշինյանի առաջիկա այցը Միացյալ Նահանգներ. Voice of America

Լուրեր

18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Միացյալ Նահանգներ այցը Կալիֆոռնիայից սկսելը ճիշտ որոշում էր, համոզված են ԱՄՆ-ում: Չէ՞ որ Կալիֆոռնիա նահանգը ոչ միայն հայ համայնքի, այլեւ՝ աշխարհի տեխնոլոգիական կենտրոնն է. գրում է Voice of America-ն:

«Ես գիտեմ, որ նա շատ ջերմ ընդունելության է արժանանալու, իսկ մենք հնարավորություն կստանանք ամրապնդելու հարաբերությունները Հայաստանի հետ», – նշում է կոնգրեսական Աննա Էշուն։

«Կալիֆոռնիայում է բարձր տեխնոլոգիաների կենտրոնը: Այստեղ են լավագույն գիտնականները, առաջատար ընկերությունները, իսկ Հայաստանը ունի բարձր տեխնոլոգիաների առաջատար երկիր դառնալու նպատակներ»:

Լոս Անջելեում կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը քաղաքապետարանին հարակից Grand Park-ում հանդես կգա ծրագրային ելույթով: Հայաստանի վարչապետի խոսքով, «Սփյուռքի մայրաքաղաքը» հանդիսացող Լոս Անջելեսում նա ակնկալում է ջերմ ընդունելություն։

«Լոս Անջելեսը ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխության աջակցության ամենակարեւոր կենտրոններից մեկն էր եւ ես ուզում եմ ասել, որ շատ բարձր եմ գնահատում Լոս Անջելեսի մեր հայրենակիցների ցուցաբերած աջակցությունը», – ասել էր Նիկոլ Փաշինյանը:

«Նա ցուցաբերում է իր իմաստությունը, երիտասարդ առաջնորդի իմաստությունը, կրկին անգամ ցույց տալով, որքան մտածված են նրա գործողություններն ու այցերը», – Աննա Էշուի կարծիքը կիսում է հայկական արմատներ ունեցող մեկ այլ կոնգրեսական Ջեքի Սփիր-Կանչելյանը.

«Կալիֆոռնիայում վարչապետը հնարավորություն կունենա հանդիպելու գործընկերություն հաստատել տեղի տաղանդավոր անձանց հետ, որն էլ կօգնի հզորացնել Հայաստանի տնտեսությունը»:

Լոս Անջելեսից սեպտեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանը կուղեվորվի Միացյալ Նահանգների Արեւելյան ափ՝ Նյու Յորք, որտես հաջորդ օրը, սեպտեմբերի 24-ի երեկոյան քաղաքի կենտրոնում գտնվող Սուրբ Վարդան հայկական տաճարին կից տարածքում հանդիպելու է Նյու Յորքի հայ համայնքին: Սեպտեմբերի 25-ի ուշ երեկոյան նախատեսվում է Հայաստանի վարչապետի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանին:

Այցն աշխատանքային է, ուստի, հատուկ բանակցություններ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ չի նախատեսվում, երկու երկրների առաջնորդները հավանաբար կհանդիպեն սեպտեմբերի 24-ին Դոնալդ Թրամփի կողմից աշխարհի առաջնորդների համար կազմակերպվող ընդունելության ընթացքում: Վաշինգտոնի ազդեցիկ քաղաքական տեխնոլոգ, Դոնալդ Թրամփի անցումային թիմի ավագ անգամ Քիյթ Նահիգյանի խոսքով, սակայն, ապագայում նման հանդիպումը բացառված չէ.

«Նախագահ Թրամփը համոզված է, որ Հայաստանը հրաշալի երկիր է, իսկ հայ ժողովուրդը հիանալի ժողովուրդ է: Չեմ կարծում, թե հանդիպման հետ կապված որեւէ խնդիրներ լինեն, պարզապես, դրա նախապատրաստումը ժամանակ է պահանջում եւ այդ աշխատանքն իրականացվում է»: