Նախագահ Արմեն Սարգսյանն Անկախության տոնի առթիվ շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների ղեկավարներից:

«Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նշել է, որ իր երկիրը շարունակելու է աջակցել Հայաստանին պետական և հասարակական շարունակվող բարեփոխումների ճանապարհին: «Փոխադարձ այցելությունների մեծ թիվը մեր երկրների միջև առկա և աճող երկկողմ հարաբերությունների վկայությունն է: Հաճույքով եմ հիշում անցյալ նոյեմբերին կայացած մեր հանդիպումը: Ձեզ և Ձեր համերկրացիներին մաղթում եմ, որ Ձեր երկիրը հետայսու կարողանա արդյունավետորեն զարգանալ խաղաղության մեջ և բարիդրացիական միջավայրում»,- ասվում է Գերմանիայի նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել նաև Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Մալթայի նախագահ Ջորջ Վելան, Մարոկկոյի թագավոր Մուհամմադ Վեցերորդը, Ռումինիայի նախագահ Կլաուս Վերներ Յոհաննիսը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուելի Մաուրերը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը»,- ասված է հաղորդագրությունում: