ԵՄ-ն վերահաստատել է իր պատրաստակամությունն է՛լ ավելի ակտիվացնելու աջակցությունը ՀՀ կառավարությանը բարեփոխումների օրակարգի իրականացման գործում. Կատարինա Մատերնովա

Լուրեր

27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից տեղեկացնում են, որ Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

«Օգտվելով հանդիպման պատեհ առիթիվ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է տիկին Անդրեա Վիկտորինին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակվությամբ՝ մաղթելով նրան արգասաբեր աշխատանք դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում:

Փոխվարչապետը  Կատարինա Մատերնովայի այցը ևս մեկ լավ առիթ է համարել մտքեր փոխանակելու ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ իրավիճակի և զարգացման հեռանկարի շուրջ: Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը Հայաստանին տրամադրվող աջակցության համար և ընդգծել, որ երկկողմ համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է բոլոր ուղղություններով:

Փոխվարչապետն ամփոփ ներկայացրել է 2017 և 2018 թվականների տարեկան գործողությունների ծրագրերի շրջանակներում ձեռք բերված հաջողություններն ու նշել, որ 2019 թվականի գործողությունների ծրագրի շրջանակներում մշակվել են նոր նախագծեր, իսկ 2020 թվականի համար արդեն իսկ հստակ նախանշվել են համագործակցության ուղղությունները: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ փոխվարչապետն ընդգծել է, որ այժմ հայկական կողմը գտնվում է ճանապարհային քարտեզի կիրարկման փուլում, որն անցնում է սահուն և արդյունավետ կերպով:

Փոխվարչապետը ներկայացրել է կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարությունների մշակման ընթացքը՝ կարևորելով դրանք երկրի զարգացման տեսանկյունից:

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունն էլ ավելի ակտիվացնելու աջակցությունը Կառավարությանը Հայաստանի բարեփոխումների օրակարգի իրականացման գործում՝ հիմնվելով ՀԸԳՀ փոխադարձ հանձնառությունների վրա:

Զրուցակիցներն անդրադարձել են ԵՄ աջակցության տարբեր գործիքների կիրառման հնարավորություններին Հայաստանում, ինչպես նաև խոսել կոռուպցիայի դեմ պայքարում ինստիտուցիոնալ բարեփոխումների կարևորության մասին: Անդրադարձ է կատարվել նաև ոստիկանության ոլորտում բարեփոխումների բովանդակությանը»,- ասված է հաղորդագրությունում: