Կիպրոսի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Թուրքիայի գործողությունները

Լուրեր

27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
Բոլորը

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ Կիպրոսի հարցի շուրջ բանակցությունները վերսկսելու համար Թուրքիան պիտի դադարեցնի հորատման աշխատանքները Միջերկրական ծովի արևելքում. գրում է ermenihaber.a-ը:

Կիպրոսի նախագահը նաև նշել է, որ կղզու թուրքական հատվածում գտնվող Վարոշա ուրվական-քաղաքի մուտքը չպետք է բացել զբոսաշրջիկների և բնակչության համար և ընդգծել, որ այս առումով Թուրքիայի նախաձեռնությունը հակասում է միջազգային իրավունքի նորմերին։

«Ուզում եմ նշել, որ մեր առաջնային խնդիրը, որի վրա պետք է առաջնահերթ կենտրոնանանք, որպես իրոք անկախ և ինքնիշխան պետություն Կիպրոսի վերամիավորումն է՝ առանց արտաքին միջամտության, առանց արտաքին ռազմական ներկայության։ Այդ նպատակով բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ է, որ համապատասխան պայմաններ ստեղծվեն։ Հույս ունենք, որ Թուրքիան, ի վերջո, կդադարեցնի իր անօրինական գործողությունները և կնպաստի բանակցությունների համար նպաստավոր մթնոլորտի ձևավորմանը», – հայտարարել է Անաստասիադիսը։

Նա կոչ է արել միջազգային հանրության նույնպես դատապարտել Թուրքիայի գործողությունները։ Կիպրոսի նախագահը շեշտել է, որ Կիպրոսի հատուկ տնտեսական գոտում Թուրքիայի գործողություններն ինքնիշխանության իրավունքի ակնհայտ խախտում են և միաժամանակ հակասում են «Ծովային իրավունքի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային։