«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել

Լուրեր

06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած՝ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին առաջարկությանը:

«Նախարար Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները, նշել է, որ նախադպրոցական կրթությունը երեխաների զարգացման գործընթացում առաջնային օղակ է ու նաև երկարաժամկետ դրական ազդեցություն է ունենում հասարակության և տնտեսության վրա:

Օրինագծի ընդունման, ինչպես նաև հետևողական և շարունակական  աշխատանքների արդյունքում  կմեծանա նախակրթարաններում երեխաների ընդգրկվածության թիվը: Նախարարի համոզմամբ` մինչև 2024 թվականը 5-6 տարեկանների 90%-ը և 3-6 տարեկանների 70%-ն ընդգրկված կլինի նախադպրոցական հաստատություններում: Մինչ կառավարության հաստատմանը ներկայացվելը՝ նախագիծը շրջանառվել է և դրվել հանրային քննարկման:
Առաջարկվող նախագծով  թիրախային է դիտվում 3-6 տարեկան բոլոր, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ներառական և որակյալ նախադպրոցական կրթության մատչելիությունը և 5 տարեկանների առավել ընդգրկվածությունը:

Նախագիծը երաշխավորում է համընդհանուր ներառական կրթության միջոցով նախադպրոցական կրթությունը դարձնել մատչելի և հասանելի քաղաքաբնակ ու գյուղաբնակ բոլոր, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և սոցիալական ու տնտեսական պատճառներով խոցելի երեխաների համար:
Նախադպրոցական հաստատություներում երեխաների ընդգրկվածության ընդլայնմամբ խթանվում է  նաև ծնողների զբաղվածության ապահովումը:  Այս տարի մարզերում բավական մեծ թվով նախակրթարաններ են բացվել, և այդ քաղաքականությունը, ըստ ԿԳՄՍ նախարարի, լինելու է շարունակական: Նախադպրոցական հաստատություններում երկարօրյա խնամքի հարցը կարևոր է աշխատող ծնողների համար: Օրինագիծը ենթաօրենսդրական ակտեր ընդունելու հիմքեր է նախատեսում երկարօրյա ռեժիմով աշխատող նախակրթարաններ ունենալու համար:

Նախագծի ընդունումից հետո ակնկալվում են նաև այլ դրական արդյունքներ. նախատեսվում է  նախադպրոցական ծառայությունների շարունակականություն և ընդլայնում, մանկավարժական կադրերի վերապատրաստում, նախադպրոցական հաստատությունների գործունեության  կանոնակարգման,  վերահսկողության իրավական երաշխիքների և օրենսդրական հիմքերի ստեղծում:

Մասնավորապես, հաշվի առնելով, որ նախադպրոցական հաստատությունները հիմնականում գործում են ՏԻՄ-երի ենթակայությամբ` անհրաժեշտություն կա հստակեցնել գործառույթները` սկսած ֆինանսավորման մեխանիզմներից, մինչև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական կրթական ծառայությունների մատչելիության ապահովում: Ներկայում, ինչպես իր խոսքում նշել է նախարարը,  համակարգում բազմաթիվ բացեր կան` միասնական քաղաքականություն վարելու և արդյունավետ վերահսկողություն իրականացնելու առումով:

Փոխվարչապետ Տ. Ավինյանն ընդգծել է, որ  ժողովրդագրական  վիճակի բարելավման համատեքստում ևս նախադպրոցական ծառայությունների բարելավումը դիտվում է որպես առաջնահերթություն: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևորել է նախագծի ընդունումը` երեխայի իրավունքների բարելավման համատեքստում»,- ասված է հաղորդագրությունում: