Հաղարծին վանական համալիրում տեղի է ունեցել «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային նկարչական սիմպոզիումի բացման արարողությունը

Լուրեր

06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Տավուշի մարզպետարանից տեղեկացնում են, որ Հաղարծին վանական համալիրում տեղի ունեցավ «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային նկարչական սիմպոզիումի պաշտոնական բացման արարողությունը:

«Սիմպոզիումին մասնակցում են Հայաստանը ներկայացնող 7 և աշխարհի 17 երկրների 23 նկարիչներ: Միջոցառումը կազմակերպել է «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն, սիմպոզիումի հեղինակ և գլխավոր համակարգող Արմինե Թումանյանը, համակազմակերպիչն է՝ Տավուշի մարզպետարանը:

Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադանը, ՄԱԶԾ-ի (UNDP) մշտական ներկայացուցիչ  Դմիտրի Մարիյասինը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, այլ պաշտոնյաներ և հյուրեր:

-Շատ ուրախ եմ այս միջոցառման համար: Այն առանձնահատուկ և համապատասխան է Տավուշին՝ միջավայրին, որտեղ մենք ապրում ենք: Բնությունը շատ շռայլ է եղել՝ տալով մեզ այսպիսի հրաշք: 10 օր Տավուշում պետք է թևածի արվեստը: Մենք պետք է հատկապես արվեստի միջոցով շփվենք աշխարհի հետ,- ողջույնի խոսքում ասաց Հայկ Չոբանյանը:

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը շնորհավորեց «Տավուշն աշխարհի աչքերով» նախաձեռնության համար, և իր խոսքում նշեց, որ Տավուշն աշխարհի աչքերում էլ կարող է լինել, ոչ միայն տեսնելու, այլ նաև կրելու:

Այնուհետև մասնակիցները՝ յուրաքանչյուրն իր երկրի դրոշով, Հաղարծին վանական համալիրից քայլեցին դեպի «Վանատուն» հյուրանոց, որտեղ բնակվելու և ստեղծագործելու են 10 օր»,- ասված է հաղորդագրությունում: