Մոսկվայի հայկական թատրոնի ներկայացմամբ Կիպրոսում մեկնարկել է ռուսական երկրորդ թատերաշրջանը

Լուրեր

06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Կիպրական Նիկոսիայի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում մեկնարկել է Ռուսական երկրորդ թատերաշրջանը: Առաջինը հանդիսատեսին ներկայացել է Մոսկվայի հայկական թատրոնը՝ Սլավա Ստեփանյանի ղեկավարությամբ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք երեք ներկայացում ենք բերել. «Առաջարկությունը»՝ Չեխովի ստեղծագործությունների մոտիվներով և «Երեք խոզուկներ» մանկական տիկնիկային ներկայացումը կխաղանք ռուսերենով՝ հունարեն ենթագրերի ուղեկցությամբ, իսկ հայ ժամանակակից դրամատուրգ Կարինե Խոդիկյանի «Սիրային քառակուսի» ստեղծագործության մոտիվներով «Կուբիկ-Ռուբիկ կամ սիրո երկրաչափությունը» կատակերգությունը կներկայացնենք հայերենով՝ ռուսերեն ենթագրերով»,- պատմել է Սլավա Ստեփանյանը:

Ներկայացման մեկնարկից առաջ տեղի է ունեցել Գիտության և կրթության ռուսական կենտրոնի նոր նախագծի՝ Ռուս-հայկական թատերական փառառոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Կիպրոսում ՌԴ դեսպանության խորհրդական Անդրեյ Պանյուխովն ընդգծել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները «հիրավի դաշնակցային ու ռազմավարական բնույթ ունեն»: Նա նաև հիշեցրել է, որ Կիպրոսում հայկական մեծ համայնք կա, վիճակագրական տվյալների համաձայն՝ ավելի քամ 3 հազար մարդ:

Նշենք, որ Կիպրոսում Ռուսական թատերաշրջանն անցկացվում է այդ երկրի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հովանու ներքո: