Կայացավ Օլիմպավանի նոր մասնաշենքի պաշտոնական բացումը

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Օլիմպիական ավանը մի քանի ամիս շարունակ գտնվում է հայ մարզիկների տրամադրության տակ, ու տարբեր մարզաձեւերի ներկայացուցիչներ իրենց ուսումնամարզական հավաքներն անցկացնում են աշխարհում նմանը չունեցող այս կառույցում:

Սակայն, օլիմպիական ավանի նոր մասնաշենքի պաշտոնական բացումը կայացավ երեկ, որին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով մասնակցեց նաեւ Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ, Ասիայի օլիմպիական կոմիտեի նախագահ շեյխ Ահմեդ Ալ Ֆահադ Ալ Սաբահը:

ՀԱՕԿ նախագահի ուղեկցությամբ Ահմեդ Ալ Ֆահադ Ալ Սաբահը շրջեց Օլիմպավանի մասնաշենքերով: Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահը չի թաքցնում հիացմունքը՝ նշելով, որ Օլիմպավանը չտեսնված կառույց է եւ այն հնարավորություն կտա կրկնապատկել հայկական սպորտի նվաճումները.

«Շատ ուրախ եմ կրկին Հայաստան վերադառնալու համար: Տեսնում եմ, որ ՀԱՕԿ նախագահը կատարել է իր տված բոլոր խոստումները: Նրան ճանաչելով՝ վստահ էի, որ հենց այդպես էլ լինելու է: Վերջին անգամ, երբ Օլիմպավան էի այցելել՝ այստեղ դեռ շինարարական աշխատանքներ էին ընթանում, եւ նա ասաց, որ հաջորդ այցի ժամանակ կառույցն ամբողջությամբ պատրաստ կլինի: Ահա այն պատրաստ է: Վստահ եմ, որ Օլիմպավանը հատկապես Տոկիո-2020-ին նախապատրաստվող մարզիկների օրրանը կդառնա»,- ասաց շեյխ Ահմեդ Ալ Ֆահադ Ալ Սաբահը:

Միջազգային չափանիշներին համապատասխանող Օիլմպավանը շուտով հյուրընկալելու է օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններով համալրված տարբեր երկրների հավաքականների: Դա մարզիկներին հնարավորություն կտա համատեղ մարզումներ անցկացնել եւ բարելավել որակները: