Կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է «Վանաձոր» ՔԿՀ-ի նախկին պետը. ՀՔԾ

Լուրեր

23.07.2026 | 18:03
ՀԿ-ները ԶՈւ-ում մահվան դեպքերի առնչությամբ արդյունավետ քննություն և համակարգային բարեփոխումներ են պահանջում
23.07.2026 | 17:55
660,000 ֆունտ՝ միջազգային դատարաններում Հայաստանի շահերի պաշտպանության համար
23.07.2026 | 17:46
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին կպատասխանատվության կենթարկի Հորմուզի նեղուցում հութիների ապագա հարձակումների համար
23.07.2026 | 17:37
Չեմ նեղվել, որ 1 տարի է՝ կալանքի տակ եմ, բողոք չունեմ. Արթուր Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 17:28
Առինջում բարձր լարման գծերի տակ գտնվող ինքնակամ կառույցները կապարակնքվել են․ ՔԿ
23.07.2026 | 17:23
Արման Ծառուկյանը ռևանշ մենամարտ կանցկացնի Չարլզ Օլիվեյրայի հետ. աղբյուր
23.07.2026 | 17:15
Արթուր Սարգսյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. նա պատգամավորի անձեռնմխելիություն է ստացել. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 17:07
Ուրսուլա ֆոն դեր Լայենը մանրամասներ է հայտնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթից
23.07.2026 | 17:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովա պողոտայում
23.07.2026 | 16:52
Սերժ Սարգսյանի՝ «Սև Բերդ» ամրոցը օտարելու վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Սարգիս Պետրոսյանին
23.07.2026 | 16:42
Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինայում պատերազմի ավարտի համար «նոր գաղափարներ» են անհրաժեշտ
23.07.2026 | 16:40
ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվեց
23.07.2026 | 16:31
Հայ գրոսմայստերները մրցաշարի են մասնակցում Ֆրանսիայում
23.07.2026 | 16:22
Սև ծովում թուրքական նավը ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման․ զոհ և վիրավորներ կան
23.07.2026 | 16:13
Արման Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցին Կառավարությունը 3 տարով պետական տարածք կտրամադրի
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 23.02.2018թ.-ից մինչև 07.08.2019թ.-ը ՀՀ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Հ.-ն:

«Քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա. Հ.-ն «Վանաձոր» ՔԿՀ պետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում նույն քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների և կալանավորված անձանց շրջանում հեղինակություն վայելող դատապարտյալի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, իսկ առանձին դեպքերում՝ անգործություն դրսևորելու համար, մասնավորապես՝ նշված դատապարտյալի և նրա «հովանավորության» տակ գտնվող այլ դատապարտյալների խցերի դռները սահմանված կարգի խախտմամբ բաց թողնելու, պատժի կրման ընթացքում արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսների և այլ տեխնիկական սարքերի օգտագործումն ու  չնախատեսված ժամերի սնունդ և այլ իրեր սահմանված կարգի խախտմամբ քրեակատարողական հիմնարկ մտցնելը թույլատրելու համար նրանից պահանջել է խոշոր չափերի կաշառք:

Հնարավոր բացահայտման խոչընդոտները վերացնելու նպատակով Ա. Հ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել ընկերոջ՝ Ս. Գ.-ի հետ, ով Վանաձոր քաղաքի բնակչից 2019 թվականի գարնանը Տաշիր քաղաքում գտնվող իր ատամնաբուժական կլինիկայում անձամբ ստացել և ՔԿՀ պետին է փոխանցել դատապարտյալի կողմից որպես կաշառք տրված խոշոր չափերի՝ 725.740 ՀՀ դրամին համարժեք, ընդհանուր 1500 ԱՄՆ դոլար գումարը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է` առերևույթ հանցագործության մյուս դեպքերը և դրանք կատարած անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: