Վարչապետի աշխատակազմին 291 մլն դրամ կհատկացվի՝ հույժ գաղտնի գնումների համար
Քաղաքականություն
18.09.2019 | 22:23Կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին 291 մլն 687 հազար դրամ կհատկացվի: Նշյալ գումարով նախատեսվում է կատարել պետական սեփականություն հանդիսացող մի շարք տարածքների կահավորում, գրասենյակային, կենցաղային և տեխնիկական սարքավորումների ձեռք բերում, ինչպես նաև հարակից տարածքի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ:
Թե հատկապես ինչ տարածքների կահավորման կամ սարքավորումների ձեռք բերման մասին է խոսքը, կառավարության օրակարգում ընդգրկված նախագծում նշված է, որ հույժ գաղտնի է:
Նարեկ Կիրակոսյան