«Ծակ քարը»՝ հայաբնակ Աշխալայի այցեքարտը

Լուրեր

06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
Բոլորը

1820-30-ական թվականներին Էրզրումի վիլայեթից եկածները բնակություն են հաստատել Ծալկայի շրջանի ներկայիս Աշխալա գյուղի տարածքում. գրում է aliq.ge-ն:

60-80-ական թվականներին շուրջ 700 տնտեսություն ունեցող գյուղում այսօր ընդամենը մոտ 300 ընտանիք է ապրում:

«Միգրացիան շատ մեծ է եղել ամբողջ Վրաստանի տարածքում, սակայն մեր գյուղը, հատկապես 80-ականների միգրացիայի հետևանքով, շատ է տուժել», — Աշխալա գյուղի մասին «Ալիք մեդիային» պատմում է Ծալկայի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական ապահովության, մշակույթի և սպորտի ծառայության պետ, Աշխալա գյուղի բնակիչ Յուրիկ Խեչոյանը;

«Այստեղ մինչև 1940-ական թվականները հողածածկ տներ են եղել: Ու երբ արդեն սկսվեց այսպես կոչված խոպանը՝ սեզոնային միգրացիան, մարդիկ ամեն տարի գնում էին, փող աշխատում ու աշխատածը ներդրում գյուղի զարգացման մեջ», — պատմում է Յուրիկ Խեչոյանը՝ հավելելով, որ 60-80-ական թվականներին փոխվել են գյուղի տների բոլոր տանիքները, իսկ գյուղի վերջին տունը՝ 90-ական թվականներին հենց ինքն է կառուցել, դրանից հետո էլ գյուղում տուն չի կառուցվել և տարեցտարի գյուղը դատարկվել է:

Խեչոյանն ասում է, որ երբ գյուղում էր աշխատում, գյուղը զարգանում էր․

«Խոպանից բերում էին, կուտակում գյուղում և ամեն բան արվում էր գյուղի համար: Իսկ հիմա գյուղը մեռնող գյուղ է դարձել»։

Գյուղից գնացացծներն էլ Ռուսաստանի տարբեր մասերում Աշխալա անունով գյուղեր են հիմնել:

Աշխալայի բնակիչ 85-ամյա Դրախտավար Հարոյանը շուրջ 50 տարի գյուղի գրադարանավարն է եղել։ Ասում է, որ գյուղի հիմնական խորհրդանիշը «Ծակ քարն» է։

«800-ական թվականներին, երբ մեր նախնիները գյուղ են եկել, «Ծակ քարը» արդեն եղել է: «Ծակ քարը» «հազ մայր» կկոչվի՝ հազալու մայր: Մարդիկ, ովքեր հազում են, թոքերի բորբոքում են ունենում, ասում են, որ տանես երեք անգամ անցկացնես էդ քարի մեջով՝ կբուժվի: Շա՞տ եմ իմանում, կան մարդիկ, որ ապացուցեն գը, որ ճիշտ է, էղել է: Մեր կողքի գյուղից մի կին ասում է՝ «երեխաս հազար գը, վայ չիդեմ ինչ կեներ, կապույտ հազով տառապիր գը, փերի՝ կըսե, Աշխալու «Հազ մարը» անցկացրի իրեք անգամ, աղոթեցի. էնպես կհազար, որ կուշաթափվիր: Հետո, ասում է՝ լավացավ», — պատմում է Դրախտավար տատը: