ՄԱԿ-ի ԳԱ լիագումար նիստի օրակարգում Դոնբասին և Ղրիմին վերաբերող կետ է ներառվել. դեմ է քվեարկել 17 երկիր, այդ թվում՝ Հայաստանը

Լուրեր

06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
Բոլորը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ուկրաինական բռնազավթված տարածքների իրավիճակի մասին կետը ներառել է պետությունների և կառավարությունների մակարդակով նախանշված լիագումար նիստի օրակարգում, որը մեկնարկելու է սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում: Newsader.com-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլենկոն:

Նրա խոսքով՝ Կիևը «ոչ նշանակալի, բայց արարողակարգային հաղթանակ է տարել». «Ուկրաինայի՝ ժամանակավորապես բռնազավթված տարածքներում տիրող իրավիճակը» կետը նիստի օրակարգում ներառոելու օգտին 65 ձայն է եղել, դեմ՝ 17-ը:

Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Սերգեյ Կիսլիցան Twitter-ում տեղադրել է քվեարկության արդյունքը, որի համաձայն՝ որոշման դեմ հանդես են եկել Բելառուսը, Բուրունդին, Բոլիվիան, Վենեսուելան, Հայաստանը, Զիմբաբվեն, Իրանը, Ղազախստանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Լաոսը, Մյանման, Նիկարագուան, Ռուսաստանը, Սերբիան, Սիրիան և Ֆիլիպինները:

«Այս կետի ներառումն Ուկրաինային և միջազգային հանրությանը թույլ կտա «ձեռքը զարկերակի վրա պահել»՝ կապված Դոնբասում և Ղրիմում տիրող իրավիճակի հետ, կետ առ կետ քննարկել խնդրահարույց հարցերը, ինչպես նաև խաղաղ կարգավորման ջանքերը սատարող բանաձևեր նախաձեռնել»,- հավելել է Օլեգ Նիկոլենկոն: