Մեծ Բրիտանիան կարող է հետաձգել Brexit-ը, բայց ծանրակշիռ հիմքեր են պետք

Լուրեր

27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
Բոլորը

Մեծ Բրիտանիան կարող է կրկին հետաձգել Եվրամիությունից դուրս գալը՝ ծանրակշիռ հիմքերի առկայության դեպքում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Եվրախորհրդարանի լիագումար նիստում հավանության արժանացած համապատասխան փաստաթղթում նշվում է նաև, որ այդ ընթացքում Լոնդոնը պետք է պահպանի իռլանդական սահմանով ազատ տեղաշարժը և, նույնիսկ Բրյուսելի հետ գործարքի բացակայության պայմաններում, կատարի ԵՄ-ի առջև ունեցած ֆինանսական պարտավորությունները:

Այս փաստաթուղթը կոչված է ընդգծել առանցքային հարցերում ԵՄ-ի դիրքորոշումը, որը վերաբերում է Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի շրջանակում Միությունից Միացյալ Թագավորության ելքին: Դրա ընդունման օգտին հանդես է եկել 544 պատգամավոր, դեմ՝ 126-ը, 38-ը՝ ձեռնպահ:

«Եվրախորհրդարանը կսատարի Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածով սահմանված ժամկետների երկարաձգումը, եթե դրա համար լինեն պատճառներ և նպատակ, մասնավորապես՝ առանց գործարքի Brexit-ի խուսափելու ցանկություն, խորհրդարանական ընտրությունների կամ հանրաքվեի անցկացում, 50-րդ հոդվածի կիրառումից հրաժարում կամ ելքի պայմանների շուրջ համաձայնագրի կնքում»,- հայտարարել են զեկույցի հեղինակները՝ ընդգծելով, որ դա չպետք է անդրադառնա ԵՄ-ի ինստիտուտների գործառույթների վրա:

Նրանք հիշեցրել են, որ 2019 թվականի սեպտեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որը թագավորության Կառավարությանը պարտավորեցնում է ԵՄ-ից խնդրել հերթական անգամ հետաձգել Brexit-ը, եթե մինչև հոկտեմբերի 19-ը Բրյուսելի հետ գործարքի հարցում համաձայնություն ձեռք չբերվի: