Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ

Լուրեր

05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

«Վարչապետը բարձր է գնահատել տիկին Ֆարնուորթի գործունեությունը և շնորհակալություն հայտնել հայ-բրիտանական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար: Նիկոլ Փաշինյանը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ և հույս հայտնել, որ նա կպահպանի ամուր կապերը մեր երկրի հետ: Վարչապետը կարևորել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է հարաբերությունների հետագա զարգացմամբ ու ընդլայնմամբ:

Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը շնորհակալություն է հայտնել վարչապետին արդյունավետ համագործակցության համար: Դեսպանը վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարությանը մաղթել է հաջողություններ՝ նախանշած ծրագրերն ու բարեփոխումներն արդյունավետ կյանքի կոչելու գործում և հավելել, որ ՄԹ կառավարությունը ևս կարևորում է մեր երկրի հետ սերտ գործակցությունը տարբեր ուղղություններով: Տիկին Ֆարնուորթը վստահություն է հայտնել, որ առաջիկայում ևս երկու երկրների միջև կապերը կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել: Մասնավորապես, դեսպանն ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը պատրաստակամ է օժանդակելու հայաստանյան գործընկերներին՝ կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ կառավարության առաջնահերթություններին, ինչպես նաև Հայաստան-Եվրապական միություն փոխգործակցությանը վերաբերող հարցերի»,- ասված է հաղորդագրությունում: