Նախկինում գալա համերգի բեմը 425 մլն է արժեցել, մեր ծախսերով՝ 50-60 մլն կարժենա. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախկինում Անկախության տոնի միջոցառումների համար պետական միջոցներն անարդյունավետ են ծախսվել: Այս մասին այսօր ՀՀ Անկախության 28-ամյակի կապակցությամբ նախատեսվող միջոցառումներին նվիրված ասուլիսի ընթացքում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Գալա համերգի բեմի համար նախատեսված գումարն ընդամենը 33 մլն դրամ է։ Համեմատության կարգով նշեմ, որ նախկինում միայն մեկ բեմի համար հատկացվել է 425 մլն դրամ։ Հավաստիացնում եմ, որ այս բեմն իր մասշտաբներով, լուսային ու այլ հագեցվածությամբ նախորդներին չի զիջելու։ Ճիշտ է, այդ 425 միլիոնի մեջ ներառված են եղել նաև ելույթ ունեցող արտիստների հոնորարները, բայց եթե մեր ծախսած գումարին նաև արտիստների հոնորարներն ավելացնենք, այդ 33 միլիոնը գուցե 50 կամ 60 միլիոն դառնա, ոչ ավելի»,- ընդգծեց Էդուարդ Աղաջանյանը։

Նրա խոսքով՝ այս հարցին իրավական ընթացք դեռ չի տրվել:

«Գործընթացի մեջ ապօրինություն կամ օրենքի խախտման դրվագ հնարավոր չէ գտնել»,- հավելեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան