Հայաստան կայցելի ԱՄՆ-ի կոնգրեսականների պատվիրակություն. VOA

Լուրեր

13.10.2026 | 14:19
Երևանում ծխախոտի բաց վաճառքի դեպք է հայտնաբերվել․ տնտեսվարողը կենթարկվի պատասխանատվության
13.10.2026 | 14:10
Հայաստանն ու Լեհաստանը քննարկել են տնտեսական դիվանագիտության ոլորտում համագործակցության ընդլայնումը
13.10.2026 | 14:00
Ադրբեջանում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի շրջանակում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 13:51
Ալեն Սիմոնյանն ընդունել է «Save Armenia» կազմակերպության ներկայացուցիչներին
13.10.2026 | 13:42
Լեհաստանում Starlink-ի կայանի հրկիզման գործով Գերմանիայում Թուրքիայի երկու քաղաքացիներ են ձերբակալվել
13.10.2026 | 13:34
Հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցողները Երևանի հանրային տրանսպորտից կօգտվեն անվճար. նախագիծ
13.10.2026 | 13:25
Ինչո՞ւ չեք գնում Մեսրոպ Մանուկյանի կողքին կանգնեք. Հայկ Սահակյանը` «Մայր Հայաստան»-ի անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 13:22
Պաղեստինի ԱԳ նախարար Վարսեն Աղաբեկյանն Ադրբեջան կայցելի
13.10.2026 | 13:16
35 մլն դրամ՝ 4 ամսում՝ Ամուլսարի հանքավայրը շահագործողից․ Գնել Սանոսյանի հայտարարագիրը
13.10.2026 | 13:05
«Ձեռնպահ ենք քվեարկել, ոչ թե դեմ»․ Արեգա Հովսեփյանը հակադարձում է Նազելի Բաղդասարյանին
13.10.2026 | 12:54
Դուք շատ թույլ ընդդիմություն եք. Արմեն Գալջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 12:45
«Չես կարող մարդուն գցել «քացու տակ» և ասել՝ համաչափ ֆիզիկական ուժ եմ գործադրել»․ Խաժակ Թովմասյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել
13.10.2026 | 12:34
Բուլղարիայի ափերի մոտ ԱԹՍ-ները հարվածել են 2 նավի, որոնցից մեկում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
13.10.2026 | 12:21
Նախագիծն ընդունվեց. քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան հունվարից
13.10.2026 | 12:11
Փաշինյանն Ադրբեջանի հետ համաձայնագրից է խոսել // Շինարարների փողոցում կրպակների քանդման դեմ բողոք է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Որպես աշխարհի ամենահզոր ժողովրդավար երկիր, Միացյալ Նահանգները պետք է աջակցի Հայաստանին ժողովրդավարության հաստատման գործում, Վաշինգտոնում անցած Ամերիկայի հայկական համագումարի երեկոյի ընթացքում հայտարարել է կոնգրեսական Ջեքի Սփիր-Կանչելյանը. գրում է amerikayidzayn.com-ը:

Նրա կարծիքով, 2018-ի Թավշյա հեղափոխությունն աննախադեպ իրադարձություն էր ոչ միայն Հայաստանի այլեւ՝ ողջ աշխարհի համար. «Ես միշտ հպարտացել եմ իմ հայկական արմատներով, սակայն հիմա առանձնակի հպարտություն եմ զգում, միշտ հավատացել եմ սերտ հայ-ամերիկյան հարաբերություններին, սակայն երբեք դրանց ամրությանը չեմ հավատացել այնքան, որքան հիմա, միշտ հույս եմ ունեցել տեսնել Հայաստանը որպես ժողովրդավար երկիր, հիմա դա միայն երազանք չէ»:

Կոնգրեսականի կարծիքով, Հայաստանն այժմ ունի երեք հիմնական մարտահրավեր՝ Թավշյա հեղափոխության ընձեռած հնարավորություններով զարգացնել տնտեսությունը, ամրապնդել դիրքերը տարածաշրջանում եւ հնարավորություններ բացել սեփական քաղաքացիների համար։

«Իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ, պայքարել կոռուպցիայի դեմ, մարտահրավերներ որոնք ավելի հաղթահարելի են հանրության մեծ աջակցություն վայելող կառավարության համար»:

Հայաստանի կառավարության հետ համագործակցության գործնական ծրագրերը քննարկելու նպատակով հոկտեմբերի 1-ին մեկշաբաթյա այցով Հայաստան է այցելելու ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված կլինեն թե՛ դեմոկրատական եւ թե՛ հանրապետական կուսակցությունների կոնգրեսականներ, նշեց Ջեքի Սփիրը.

«Համոզված եմ, որ հպարտ ենք զգալու Հայաստանի նոր իրականությանը ականատես լինելով։ Հայաստանում ժողովրդավարությունը դարձել է շոշափելի, երբ աշխարհում այն անկում է ապրում: Հայաստանը այս գորշ պատկերում լուսավոր կետ է, եւ մեր բոլորիս պարտականությունն է վառ պահել այդ լույսը»:

Ջեքի Սփիր-Կանչելյանին Ամերիկայի հայկական համագումարի պարգևատրման արարողության կապակցությամբ հատուկ շնորհավորական նամակ էր ուղղել նաեւ Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նամակ, որը կոնգրեսականի խոսքով իր համար հատուկ նշանակություն ունի.

«Ես մեծ հարգանք եմ տածում Նիկոլ Փաշինյանի հանդեպ: Բարդ է խոսքերով նկարագրել, նրա առաջնորդած խաղաղ իշխանափոխության կարեւորությւոնը, նրա՝ երկիրը առաջ տանելու ջանքերը, կոռուպցիայի դեմ պայքրը: Ես կփորձեմ աջակցել այդ կարեւոր գործին որքան կարող եմ, համոզված եմ, որ հենց դա կցանկանար մայրս»:

Կոնգրեսական Սփիրի նախաձեռնությամբ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի զգալի մեծամասնության ընդունված նախաձեռնությամբ Հայաստանին 2019-ին տրվելու է հավելյալ 40 միլիոն դոլարի ամերիկյան օգնություն: