Աֆղանստանի նախագահի նախընտրական ելույթի ժամանակ պայթյուն է որոտացել. հաղորդվում է 25 զոհի մասին

Լուրեր

18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Աֆղանստանի Փարվան նահանգում երկրի նախագահ Աշրաֆ Ղանիի կողմնակիցների հավաքի ժամանակ հավաքատեղից քիչ հեռու երկու պայթյուն է որոտացել: Պատահարի հետևանքով շուրջ 25 մարդ է զոհվել, 30-ը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է REN.TV-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:

TOLO News-ի փոխանցմամբ՝ պայթուցիկ սարքերը գործի են դրվել այն բանից հետո, երբ Ղանին սկսել է ելույթ ունենալ: Որոշ տվյալներով՝ ռումբերից մեկը տեղակայված է եղել ուժայինների մեքենայի տակ: Նախագահը չի տուժել:

Նշվում է, որ նախընտրական հավաքին մի քանի հազար մարդ է մասնակցել: Չնայած ողբերգությանը՝ Ղանիի նախընտրական շտաբը որոշել է շարունակել ակցիան:

Աֆղանստանի նախագահական ընտրությունները նախանշված են սեպտեմբերի 28-ին: Դրանք պետք է անցկացվեին հուլիսի 20-ին, սակայն մի քանի անգամ հետաձգվել են:

Հավելենք, որ Աշրաֆ Ղանին պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից: Երկրի Սահմանադրության համաձայն՝ նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով՝ ևս մեկ անգամ վերընտրվելու հնարավորությամբ: