«Վիրավորական է, պատասխանատո՞ւ եք հայտարարության համար»․ Հայկ Ալումյանը զայրացրեց դատախազին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Դատախազներն առարկեցին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդության դեմ, որով նրանք խնդրում էին գրավի կիրառմամբ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին։

Փաստաբան Հայկ Ալումյանը պատասխանեց, որ Դատախազությունը պիտի քննության առարկա դարձներ բարձրաստիճան պաշտոնյաների միջև գաղտնալսված հեռախոսազրույցը, որում ըստ նրա՝ պաշտոնատար անձինք պատմում էին, թե ոնց են դատարանին ճնշել։ «Դատախազությունը տեղյակ չէ՞ հեռախոսազրույցից։ Քննում է, թե ոնց հայտնի դարձավ այդ խոսակցության մասին, ո՞վ այն ձայնագրեց։ Չեմ հավատում, որ Դատախազությունը կարող է խորամուխ լինել այդ հեռախոսազրույցը հետազոտելու մեջ։ Մենք հասկանում ենք, Դատախազությանը հիմա դա թույլ չեն տալիս։ Շատ շուտով պատվերը կփոխվի, Դատախազությունը նույն եռանդով կսկսի․․․»,- Ալումյանի այս հայտարարությանն արձագանքեց դատախազներից մեկը, որը ակնհայտ բարկացավ Ալումյանի խոսքից․ «Պատասխանատո՞ւ եք Ձեր հայտարարության համար, հաղորդում տվեք հանցագործության մասին»։

Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը նշեց, թե կյանքի իրավունք այս միջնորդության շրջանակում չի քննարկվում և ճիշտ չէ այդպիսի ռիսկ նկատել, ինչն արել է Գլխավոր դատախազությունը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան