Երկրի գլխավոր թալանչիները պատասխանատվության չէին կանչվում. Զուրաբյանն՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Եթե Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեր, այսինքն՝ ճանաչվեր նրա անձեռնմխելիությունը, դա կնշանակեր, որ կփակվեր Մարտի 1-ի քրգործի առաջընթացը: Մենք հասանք նրան, որ Հայաստանում հաղթանակեց արդարադատությունը՝ ժողովրդի ուժով։

Այս մասին այսօր ասաց  ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ նախագահի անձեռնմխելիության հարցը դրվել է դատավորի վրա, հետևաբար, դատարանը կայացրեց որոշում, ըստ որի, Քոչարյանը կատարել է գործողություններ, որոնք չեն առնչվում նրա անձեռնմխելիության հետ։ «Եվ հիմա, վերջապես, կսկսվի բուն դատավարությունը, և ժողովուրդը կկարողանա տեսնել, թե ով, ի՞նչ է կատարել»,- ասաց  Զուրաբյանը։

Անդրադառնալով  ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին՝ ՀԱԿ փոխնախագահը նշեց, որ դրա պատճառների մասին որևէ բան չի կարող ասել, ՀԱԿ-ը հրապարակային ներկայացրել է իր քննադատություններն այն մասին, թե ինչու ՀՀ գլխավոր թալանչիները պատասխանատվության չեն կանչվում։

«Ես չգիտեմ դա է եղել պատճառը, թե՝ ոչ, բայց միայն այն հայտարարությունը, որը նա արեց, արդեն բավարար էր՝ արդարացնելու համար նրա ազատումը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։