Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը և Մաքսիմ Մատլակովը չպարզեցին հաղթողին
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց ռուս Մաքսիմ Մատլակովի հետ. փոխանցում է ՀԱՕԿ կայքը:
Պատասխան պարտիաները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:
Աշխարհի Գավաթում Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները դուրս են մնացել պայքարից:
Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը չէին հաղթահարել առաջին շրջանի արգելքը, իսկ Սերգեյ Մովսեսյանը երկրորդ շրջանում պարտվել էր չինացի Դին Լիրենին:
Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է: