«Մեծ է Ձեր ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ». նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ԳԴՀ նախկին նախագահին

Լուրեր

03.09.2026 | 11:01
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 10:52
«Հայաստանը շատ շուտով կկորցնի ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը»․ Լավրով
03.09.2026 | 10:42
21 երկրում 5 երեխայից 1-ը ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական ոտնձգության և բռնության․ ՅՈՒՆԻՍԵՖ
03.09.2026 | 10:27
Գյուղերի տեղահանումից մինչև փակ անտառներ․ Ալիևների ընտանիքի գաղտնի առանձնատները․ Meydan TV-ի նոր հետաքննությունը
03.09.2026 | 10:12
Ալկարասը կարիերայի լավագույն շարքն է անցկացնում «Մեծ սաղավարտի» մրցաշարերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 10:00
Ավելի քան 25 մլն դրամ՝ Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի համար
03.09.2026 | 09:53
Հայտնի են «Tour of Armenia» բազմօրյա հեծանվավազքի մանրամասները
03.09.2026 | 09:45
Հայաստանն ու Իրանը պարզեցնում են բեռնափոխադրումները․ ի՞նչ է փոխվելու տնտեսվարողների համար
03.09.2026 | 09:33
Երկրաշարժ Վրաստանում․ այն զգացվել է նաև Շիրակի ու Լոռու մարզերում
02.09.2026 | 23:08
31 տեսախցիկ, 48 նոր ավտոմեքենա և ուսումնաարտադրական կենտրոններ․ Սրբուհի Գալյանը ներկայացրել է բարեփոխումները
02.09.2026 | 22:49
Հարսանիքի ժամանակ տունը թալանել են․ բացահայտվել է բնակարանային 6 գողություն
02.09.2026 | 22:36
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ մանրամասներ
02.09.2026 | 22:20
5 մարդու կյանք խլած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
02.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.09.2026 | 21:43
Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ Յոախիմ Գաուկին։

«Հանդիպմանը ներկա է եղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ողջունելով Յոախիմ Գաուկին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես շնորհակալություն է հայտնել նրան մարդասիրական գործունեության համար` բարձր գնահատել նրա մեծ ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Նախագահը հիշեցրել է, որ համայն հայությունը երախտիքով ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ նախագահ Յոախիմ Գաուկի ելույթը Բեռլինի Մայր տաճարում էկումենիկ պատարագի ժամանակ:

Նշելով, որ Հայաստանը և Գերմանիան բարեկամության ու համագործակցության երկարամյա պատմություն ունեն` նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ Գերմանիան և գերմանական ընկերությունները Հայաստանը կարող են դիտարկել որպես դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն: Նա ընդգծել է համագործակցության լայն հնարավորությունների առկայությունը մասնավորապես մշակույթի, գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում: «Ես կուզենայի, որ գերմանական միջազգային խոշոր ընկերությունները համագործակցեին Հայաստանի հետ տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, մաթեմատիկայի ոլորտներում»,– ասել է նախագահը:

Խոսելով մշակութային համագործակցության հնարավորությունների մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Մշակութային տեսանկյունից, կարծում եմ, կարող ենք համագործակցել նախագահական մեր նախաձեռնության շրջանակում՝ տարբեր երկրների մշակույթների ներկայացում նախագահական նստավայրում, որի ընթացքում այցելուները կկարողանան տեսնել ոչ միայն նստավայրը, այլև ծանոթանալ տարբեր ազգերի պատմությանն ու արվեստին»:

Գերմանիայի նախկին նախագահն իր հերթին նշել է. «Ինձ համար շատ ուրախալի է այն փաստը, որ տարածաշրջանում հանձին Ձեզ հանդիպում եմ այնպիսի նախագահի, ով սերում է գիտական շրջանակից: Պատիվ ունեմ այսօր ներկա գտնվելու այստեղ: Լսել եմ, որ Հայաստանում համակ ուշադրությամբ հետևել են Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իմ ելույթին, և ես շնորհակալ եմ, որ արդեն ոչ թե հեռավորության վրա, այլ մոտիկից կարող եմ ծանոթանալ ձեր երկրին, նրա ժողովրդին և մշակույթին»:

Հանդիպմանը ջերմ ու անկեղծ մթնոլորտում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի զարգացման հեռանկարների, հայ-գերմանական հարաբերությունների, ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում: