Պուտին-Քոչարյան հանդիպումը տեղեկատվական խայծից վերածվում է քաղաքական ակցիայի․ քաղաքագետները՝ հնարավոր հանդիպման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման մասին Sputnik Արմենիայի թղթակցի հարցին, ասել էր, որ առայժմ չգիտեն կկայանա՞ հանդիպում, թե՝ ոչ։

Հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստից առաջ, որին կմասնակցի նաև Վլադիմիր Պուտինը, մամուլը ակտիվ քննարկում է, որ չի բառացվում Պուտին- Քոչարյան հանդիպումը։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով՝ նախքան Պեսկովի պատասխանը սա կարելի էր դիտարկել որպես տեղեկատվական խայծ, սակայն այդ հակիրճ պատասխանը փոխեց իրավիճակը․ «Կարծում եմ, որ սա հիմա ոչ թե տեղեկատվական խայծ է, այլ գուցե քաղաքական խայծ է, սա նշանակում է որ Պեսկովը և անձամբ Պուտինը չեն բացառում, որ կարող է նման հանդիպում կայանալ, և այդ քննարկումները, որոնք ամիսներ շարունակ կային, հնարովի թեմա չէր»։

«Եթե, այնուամենայնիվ, Պուտին-Քոչարյան հանդիպումը կայանա Քոչարյանի անազատության պայմաններում՝ դա կլինի քաղաքական ակցիա»,- կարծում է Վիգեն Հակոբյանը՝ ասելով, որ դա ներքաղաքական լուրջ փոփոխությունների կբերի․ «Դա ակնհայտորեն ցույց կտա, որ կան լուրջ ներքաղաքական պրոբլեմներ ՀՀ-ի և ՌԴ-ի ղեկավարության միջև, անկախ նրանից, թե ինչպես է դա ամիսներ շարունակ ներկայացվում, այդ թեման ինտրիգից կդառնա լուրջ քաղաքական թեմա»։

Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ այդ հանդիպումը կարող է լարվածություն ստեղծել հայ-ռուսական հարաբերություններում, որից կարող են օգտվել նաև արտաքին քաղաքական ուժերը։

Պուտինի և Քոչարյանի միջև հանդիպումը չի բացառում նաև քաղաքագետ Արմեն Վարդանյանը, սակայն կարծում է, որ այն կկայանա, եթե Քոչարյանը լինի ազատության մեջ․ «Եթե Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ, ապա ես վստահ եմ, որ այդ հանդիպումը չի կայանա, քանի որ դեռևս չի եղել նման նախադեպ, որ Ռուսաստանի նախագահը հանդիպի որևէ երկրի բանտում գտնվող նախագահի հետ, որքան էլ իրենք մտերիմ հարաբերություններ ունենան»։

Քաղաքագետը կարծում է, որ Ռուսաստանը ցանկանում է ճնշումներ գործադրել ՀՀ իշխանությունների վրա և Քոչարյանին աջակցելը դրա համատեքստում է։ Վարդանյանի կարծիքով՝ անկախ այդ ճնշումներից Մարտի 1-ի դատավարությունը իր հունով ընթանալու է։

Պուտինի՝ Հայաստան այցի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ կամ կալանքի տակ լինելու հարցը պարզ կլինի վաղը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայանալիք դատական նիստում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան