Մեղադրանք է առաջադրվել ՊՈԱԿ-ի տնօրենին և ուսումնական աշխատանքի գծով տեղակալին

Լուրեր

06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ՊՈԱԿ-ի տնօրենին և ուսումնական աշխատանքի գծով տեղակալին:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի և վերջինիս տեղակալի կողմից կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ:

Այսպես՝ «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, կանոնադրությամբ ունենալով ՊՈԱԿ-ի գույքը, այդ թվում նաև՝ ֆինանսական միջոցները տնօրինելու լիազորություն, իր աշխատանքային գործունեության՝ 2015, 2016 և 2017թթ. առաջին կիսամյակի ընթացքում կատարել է մի շարք չարաշահումներ:

Մասնավորապես՝ աշակերտներին հատկացվող սնունդը նախատեսված չափաբաժիններից ավել տրամադրելու, ինչպես նաև մի խումբ աշխատակիցներին դպրոցի ճաշարանում սնվելու հնարավորություն ընձեռնելու պատրվակով կազմակերպության ուսումնական տարվա փաստացի կոմպլեկտավորման տվյալների վերաբերյալ ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացված պաշտոնեական գրություններում աշակերտների ընդհանուր քանակի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություն մտցնելով, այն է՝ դպրոցում գիշերող աշակերտների քանակը ներկայացնելով փաստացի գիշերող աշակերտների քանակից ավել, պետական բյուջեից ստացել է սննդի համար նախատեսված ավել ֆինանսավորում և ձեռք բերել համապատասխան սնունդ:

Քննության տվյալներով՝ դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալի օժանդակությամբ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ դպրոցի պահեստից դուրս գրվող սննդամթերքի ճաշացանկ-պահանջագրերում ավել են հաշվառվել փաստացի դպրոցում չգիշերող թվով 27 աշակերտ՝ այդ կերպ հիշյալ աշակերտների անվամբ դպրոցի պահեստից, պաշտոնեական կեղծիք կատարելով, ելքագրելով և վատնման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով՝ 5.425.049 ՀՀ դրամ արժողությամբ սնունդ:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել՝ ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում և խարդախություն կատարելու այլ դեպքերի վերաբերյալ ևս:

Այսպես՝ ՊՈԱԿ-ի տնօրենը տնտեսական գծով փոխտնօրենի խնդրանքով իր աշխատավարձի բանկային պլաստիկ քարտից 2008 թվականի նոյեմբերից մինչև 2017 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում կանխիկացրել է ՊՈԱԿ-ի ֆինանսական միջոցներից նրան փոխանցված աշխատավարձի, արձակուրդայինների և խրախուսանք-հավելավճարների գումարները և խաբեությամբ, փոխանցված գումարների իրական չափի մասին չհայտնելով, կանխիկացված գումարներից փոխտնօրենին առձեռն հատկացրել է ընդհանուր նրա բանկային պլաստիկ քարտին փոխանցված 13.385.883 ՀՀ դրամից 5.779.000 ՀՀ դրամ գումարը, իսկ մնացած՝ առանձնապես խոշոր չափերով՝ 7.606.883 ՀՀ դրամ գումարը խարդախությամբ հափշտակել է:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ տնօրենը դպրոցի երկու աշխատակցի աշխատավարձի բանկային պլաստիկ քարտը դպրոցի հաշվետարից ստացել է, սակայն այն չի տրամադրել նրանց և 2013-2017թթ. և 2014-2016թթ. ընթացքում անձամբ կանխիկացրել է ՊՈԱԿ-ի ֆինանսական միջոցներից ելքագրված և աշխատակիցների բանկային քարտին փոխանցված աշխատավարձի, արձակուրդայինների և խրախուսանք-հավելավճարների գումարները և խաբեությամբ, փոխանցված գումարների իրական չափի մասին չհայտնելով, առձեռն հատկացրել է նրանց բանկային պլաստիկ քարտին ընդհանուր փոխանցված 3.980.563 և 3.735.993 ՀՀ դրամ գումարներից մի դեպքում 2.637.000, իսկ մյուս դեպքում 2.730.000 ՀՀ դրամ գումարը, իսկ մնացած՝ խոշոր չափերով 1.343.562 և 1.005.993 ՀՀ դրամ գումարները խարդախությամբ հափշտակել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերով (2 դրվագ), իսկ տեղակալին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: