Երևանում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 5-րդ նիստը

Լուրեր

18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 5-րդ նիստը, որը համանախագահում էին ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանն ու Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության մուտքի արտոնագրերի քաղաքականության և փաստաթղթերի անվտանգության բաժնի պետի տեղակալ Դիեդերիկ Պալմանը։ Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Կողմերն ընդգծեցին ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագրի կիրարկման գործընթացում գրանցված առաջընթացը և քննարկեցին հետագա քայլերը՝ ուղղված Համաձայնագրի լիարժեք իրագործման և արդյունավետության առավել բարձրացմանը։ Նրանք նաև քննարկեցին համապատասխան վիճակագրությունը, ինչպես նաև բարձրացրին Համաձայնագրի կիրարկմանը վերաբերող մի շարք հարցեր՝ մասնավորապես, հաշվի առնելով ԵՄ անդամ պետությունների հյուպատոսություններից/վիզաների կենտրոններից մուտքի արտոնագրերի համար դիմելու և ստանալու գործընթացում առկա դժվարությունները:

Ներկայացվեցին համապատասխան ոլորտներում արձանագրված վերջին դրական փոփոխությունները և միտումները։

Ընդգծվեց փոխադարձ ջանքերի շարունակական գործադրման կարևորությունը` ուղղված քաղաքացիների շարժունակության խթանմանը, անկանոն միգրացիայի դեմ պայքարին և պատեհ ժամանակին Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի դիտարկմանը։