Երկու երկրների առևտրաշրջանառության ծավալը չի համապատասխանում առկա ներուժին. Տիգրան Ավինյանը հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետին

Լուրեր

18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
Բոլորը

Սեպտեմբերի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ Բերդիբեկ Սապարբաևի գլխավորած պատվիրակությանը:

«Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ Ղազախստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է, որի հետ ունենք պատմական և բարեկամական հարաբերություններ: Նա հավելել է, որ բարձր մակարդակում պաշտոնական հանդիպումները նոր ազդակներ են հաղորդում երկկողմ փոխգործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բերդիբեկ Սապարբաևն ասել է, որ հայ-ղազախական հարաբերություններ լավ զարգացում են ապրում և նշել, որ այս տարի լրանում է Ղազախստանի և Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության մասին համաձայնագրի 20-ամյակը:

Զրուցակիցները համակարծիք էին, որ երկու երկրների առևտրաշրջանառության ծավալը չի համապատասխանում առկա ներուժին և պայմանավորվել են նոր ուղիներ փնտրել առևտրատնտեսական համագործակցությունն ակտիվացնելու համար:

Ղազախստանի փոխվարչապետն ընդգծել է, որ մեծ նշանակություն են տալիս կրթության զարգացմանը: Նա ասել է, որ հետաքրքրված են Թումո նորարարական կրթական ծրագրով ու մտադրություն ունեն Թումո կենտրոն ստեղծել նաև Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում: 

Բերդիբեկ Սապարբաևը կարևորել է նաև թվայնացման ոլորտում Հայաստանի ունեցած փորձի ուսումնասիրությունը: Այս առումով Տիգրան Ավինյանը կարևորել է ղազախական կողմի մասնակցությունը Երևանում անցակացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին, որը լավ հնարավորություն կդառնա ոլորտում համագործակցության ուղիներ հարթելու համար»,- ասված է հաղորդագրությունում: