Երևանը ԵՄ գործընկերներին կփոխանցի վիզայի տրամադրման անհիմն մերժումների շուրջ բողոքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 10:31
425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց և հետախուզվողներ. ՆԳՆ
05.08.2026 | 10:23
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է առնվազն 15 մարդ, տասնյակ վիրավորներ կան
05.08.2026 | 10:19
Ռոնալդուն ցուցադրել է ավտոմեքենաների հավաքածուն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.08.2026 | 10:13
2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով
05.08.2026 | 10:00
ԱԺ-ում քննարկվում է Վահագն Ալեքսանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 09:55
Իրավիճակը հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.08.2026 | 09:41
Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն
05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Սեպտեմբերի 9-ին ստորագրվել է ՀՀ-ի և Գերմանիայի կառավարությունների միջև Հայաստան-ԵՄ ռեադմիսիայի համաձայնագիրը կիրարկող արձանագրությունը: Այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Արձանագրությունն իրենից ներկայացնում է տեխնիկական փաստաթուղթ, որով կողմերը փոխադարձության սկզբունքով համաձայնում են ստեղծել արդյունավետ իրավական ընթացակարգեր այն մարդկանց հայտնաբերման և անվտանգ ու կանոնակարգված կերպով փոխանցման առնչությամբ, որոնք չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության և ԵՄ անդամ պետության սահմանը հատելու, այնտեղ գտնվելու և բնակվելու չափանիշներին, ինչպես նաև դյուրացված կերպով կազմակերպել նրանց տարանցումը»,- պարզաբանեց Նաղդալյանը:

Նա տեղեկացրեց, որ այսօր կայանալու է ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 5-րդ նիստը, որի ընթացքում քննարկվելու են ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագրի կիրարկման հետ կապված հարցեր, ինչպես նաև քննարկվելու են դրա արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, անդրադարձ է կատարվելու խնդիրներին։

«Նշեմ, որ հայկական կողմը ԵՄ գործընկերների ուշադրությունն է հրավիրելու այն հանգամանքի վրա, որ ՀՀ քաղաքացիներից ստացվում են բազմաթիվ բողոքներ, որոնք կապված են ԵՄ անդամ պետությունների հյուպատոսություններում մուտքի արտոնագրի ստացման համար գրանցումների  խելամիտ ժամկետների ամրագրման առնչությամբ առաջացող բարդությունների հետ, ինչպես նաև անհիմն մերժումների քանակի հետ, որոնք հատկապես վերաբերում այն անձանց, ովքեր բավական հաճախ են շրջագայում ԵՄ անդամ պետությունների տարածքներում»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: