Լևոն Սարգսյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը
Հասարակություն
13.09.2019 | 12:20«Հյուսիս-Հարավ»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Լևոն Սարգսյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հիշեցնենք, որ Լևոն Սարգսյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն է: