Նոր գրանցված աշխատողներն այս ընթացքում վճարել են ավելի քան 6 միլիարդ դրամ եկամտային հարկ. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ այսօր պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 2018 թվականի մայիսից ի վեր գրանցված աշխատողների ճշգրտված թիվը:

«Նշեմ, որ սա դինամիկ թիվ է, որը ՊԵԿ-ը կարող է ստուգել եւ ճշգրտել ցանկացած պահի:

Վերջին՝ ճշգրտման արդյունքում մենք ունենք ավելի լավատեսական տեղեկություններ: Ըստ այդմ, 2018 թվականի մայիսից մինչեւ օրս ի հայտ է եկել 65 հազար 37 աշխատատեղ (աճը՝ 12 տոկոս) երեկ հայտարարված 64 հազար 899-ի փոխարեն:

Եթե 65 հազար 37 գրանցված աշխատողներին բաղդատենք ըստ եկամտային հարկի սանդղակի քայլքերի, պատկերը հետևյալն է. մինչև 150 հազար դրամ եկամուտ ստացած աշխատողների քանակը հիշյալ ցուցանիշում կազմում է 11 հազար 536, 150 հազարից մինչև 2 մլն դրամ եկամուտ ստացած աշխատատեղերի քանակը՝ 52 հազար 874, իսկ 2 մլն դրամից ավել եկամուտ ստացած աշխատատեղերի քանակը՝ 627։

Ինչպես տեսաք, 150 հազարից մինչև 2 մլն դրամ աշխատավարձ ստացող սեգմենտը գերակշիռ մեծամասնություն է կազմում, ինչը շատ լավ նորություն է:

Ըստ հաստատված տվյալների այս խմբի մարդկանց նախորդ տարվա մայիսից մինչեւ այս տարվա օգոստոս վճարվել է 22 միլիարդ 150 միլիոն դրամ աշխատավարձ: Այս սեգմենտի աշխատողների միջինացված աշխատավարձը շուրջ 400 հազար դրամ է:

Ընդհանուր առմամբ նոր գրանցված աշխատողները այս ընթացքում վճարել են ավելի քան 6 միլիարդ դրամ եկամտային հարկ»,- գրել է նա: