Բանակային կորպուսի շտաբի կադրերի բաժանմունքի սպային մեղադրանք է առաջադրվել՝ զինծառայողներից կաշառք ստանալու և կաշառք տալու դրդչության համար. ՔԿ

Լուրեր

23.07.2026 | 17:15
Արթուր Սարգսյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. նա պատգամավորի անձեռնմխելիություն է ստացել. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 17:07
Ուրսուլա ֆոն դեր Լայենը մանրամասներ է հայտնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթից
23.07.2026 | 17:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովա պողոտայում
23.07.2026 | 16:52
Սերժ Սարգսյանի՝ «Սև Բերդ» ամրոցը օտարելու վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Սարգիս Պետրոսյանին
23.07.2026 | 16:42
Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինայում պատերազմի ավարտի համար «նոր գաղափարներ» են անհրաժեշտ
23.07.2026 | 16:40
ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվեց
23.07.2026 | 16:31
Հայ գրոսմայստերները մրցաշարի են մասնակցում Ֆրանսիայում
23.07.2026 | 16:22
Սև ծովում թուրքական նավը ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման․ զոհ և վիրավորներ կան
23.07.2026 | 16:13
Արման Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցին Կառավարությունը 3 տարով պետական տարածք կտրամադրի
23.07.2026 | 16:05
Արագածոտնում եղբայրները մեղադրվում են մորը գրտնակով սպանելու և դին թաքցնելու համար
23.07.2026 | 15:55
Մոսկվայի մարզում Սու-57 է կործանվել․ այն համարվում է ՌԴ սպառազինության ամենաժամանակակից կործանիչը
23.07.2026 | 15:46
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
23.07.2026 | 15:41
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
23.07.2026 | 15:38
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստային տարածքների շուրջ 10%-ին
23.07.2026 | 15:29
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանն «աղաչում է» ԱՄՆ-ին գործարք կնքել
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի շտաբի կադրերի բաժանմունքի սպայի կողմից պաշտոնի նշանակելու համար ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի զինծառայողներից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի շտաբի կադրերի բաժանմունքի սպա, կապիտան Մ.Ս.-ն 2017թ. հունիսից մինչև 2018թ. դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, ի պաշտոնե նախապես տեղյակ լինելով զորամասերի համալրվածության, կորպուսի ստորաբաժանումների հաստիքացուցակի շարժի և թափուր հաստիքների առկայության մասին, իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելուն նպաստելու, այն է՝ սպաների պաշտոնի նշանակման, ծառայության մեջ տեղաշարժման համար առաջարկություններ ներկայացնելու, դրա համար անհրաժեշտ փաստաթղթեր պատրաստելու, դրանց քննարկման ժամանակ դրական կարծիք հայտնելու, փաստաթղթերը վերադասի ստորագրությանը ներկայացնելու և արդյունքում պաշտոնի նշանակելու համար ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի զինծառայողներից անձամբ որպես կաշառք ստացել է խոշոր չափերով գումարներ, մեկ դեպքով կատարել է նաև կաշառք տալու դրդչություն:

Ապացույցների համակցությամբ՝ կապիտան Մ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (4 դրվագ) և 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով։

Լեյտենանտ Հ.Բ.-ին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում: