Մեր դռները ոչ ոքի առջև փակ չեն, բայց ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով․ Սեմերիկով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Ինձ մոտ Ադրբեջանից որևէ դիմում, ոչինչ չկա, այդ հարցը չի քննարկվել: Երևանում ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 17-րդ նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

«Ես վարչական պաշտոնատար անձ եմ կազմակերպությունում: Բոլոր դիմումները կամ խնդրանքները, որոնք վերաբերում են ՀԱՊԿ-ի դիտորդ, գործընկեր, անդամ դառնալուն, սահմանված կարգի համաձայն՝ դրանք պետք է քարտուղարություն ուղարկվեն: Ինձ մոտ Ադրբեջանից որևէ դիմում չկա: Այդ հարցը չի քննարկվել»,- ասաց Սեմերիկովը:

Նրա խոսքով՝ գոյություն ունեն գործընթացի կանոններ, կան դրույթներ, որոնք հաստատել են պետությունների ղեկավարները: «Գոյություն ունեն գործընկերների և դիտորդների համար պահանջներ, դրանք պետք է անպայմանորեն կատարվեն, որից հետո միայն կարող է քննարկվել անդամության, դիտորդության կամ գործընկերության հարցը: Մեր կայքում կարդացեք, թե ինչ պահանջներ են ներկայացվում, և ամեն ինչ պարզ կդառնա»,- հավելեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը:

Դիտարկմանը, որ ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը չբացառեց ՀԱՊԿ-ում Ադրբեջանին դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ տալու հնարավորությունը, մինչդեռ հայկական կողմը դա բացառում է, Վալերի Սեմերիկովը պատասխանեց. «Եկեք ելնենք ՀԱՊԿ-ի նորմատիվ-իրավական բազայից. բոլոր որոշումները, մասնավորապես, նրանք, որ վերաբերում են անդամակցությանը, դիտորդությանը, գործընկերությանը, ընդունվում են կոնսենսուսով: Եթե մեկ անդամ պետության համաձայնություն չլինի, իհարկե, որոշում չի լինի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան