ՀԱՊԿ-ն միշտ կողջունի նախկին ԽՍՀՄ բոլոր պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ համագործակցությունը. ՌԴ փոխվարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.05.2026 | 12:18
Յանիկ Սիները հաղթել է Հռոմի «Մասթերսում» ու սահմանել ռեկորդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 12:10
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.05.2026 | 12:10
«Ուժեղ Հայաստանի» 7 ներկայացուցիչ կալանավորվել է // Արցախի թանգարանները ոչնչացման վտանգի տակ են․ ԼՈՒՐԵՐ
18.05.2026 | 12:03
Լիտվայում ուկրաինական անօդաչու թռչող սարք է ընկել
18.05.2026 | 11:55
Ընդամենը 3 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել ԱԺԲ-ի ցուցակի առաջին համարը
18.05.2026 | 11:44
5.3 մլն դրամի հափշտակություն․ ՀՊՄՀ-ի պրոռեկտորի, նրա որդու և Սմբատ Լպուտյանի գործն ուղարկվել է դատարան
18.05.2026 | 11:38
Անդրեյ Երմակին հաջողվել է հավաքել գրավի գումարը. նա ազատ կարձակվի կալանքից
18.05.2026 | 11:30
Փաշինյանը քաղաքացու հետ թեժ վիճեց․ «Ռոբին էլ, կալուգացուն էլ սատկացնելու եմ»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 11:19
Հայ սամբիստներն 9 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
18.05.2026 | 11:13
Գնաճային իրավիճակը, որը աշխարհում ստեղծվել է, ազդելու է նաև Հայաստանի վրա․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 10:59
Ռուսաստանը հարվածել է Դնեպրոպետրովսկին և Օդեսային. զոհեր և վիրավորներ կան
18.05.2026 | 10:51
Անընդունելի է մեզ համար, ուղեվարձի հավաքագրումներն առաջնահերթություն են․ Փամբուխչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 10:42
Թանգարանները դառնում են մշակութային երկխոսության և համամարդկային արժեքների ամրապնդման տարածքներ․ ԿԳՄՍ նախարար
18.05.2026 | 10:31
Թրամփը զգուշացնում է Իրանին՝ գործարքի «ժամանակը սպառվում է»
18.05.2026 | 10:17
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 18-ի դրությամբ
Բոլորը

Դա միայն Ադրբեջանին չի վերաբերում, ՀԱՊԿ-ն միշտ կողջունի համագործակցությունը նախկին ԽՍՀՄ բոլոր պետությունների հետ: Երևանում ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 17-րդ նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Ադրբեջանին ՀԱՊԿ-ում դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ տալու հնարավորության մասին հարցին՝ ասաց ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը:

«Մենք, ամեն դեպքում, ժամանակին միասնական ընտանիք էինք, շատ ընդհանուր բաներ ունենք: Դա վերաբերում է նաև, այսպես ասենք, նախկին միութենական հանրապետությունների զինված ուժերի որոշակի հավասարակշռությանը»,- նշեց նա:

Բորիսովը հավելեց, որ բոլոր երկրների հետ ռազմատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերում կշռադատված ու մտածված քաղաքականություն է վարվում, Ադրբեջանի պարագայում՝ մասնավորապես:

«Հավատացե՛ք, Ռուսաստանը հետաքրքրված չէ հակամարտության սրմամբ: Հակառակը, ամեն կերպ կփորձի աջակցել, որպեսզի այդ հակամարտությունը կարգավորվի: Դուք գիտեք այն դերը, որ այդ հարցում խաղում է Ռուսաստանը, մասնավորապես՝ նախագահը»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ հայկական կողմը բացառել է ՀԱՊԿ-ում Ադրբեջանին որևէ կարգավիճակ տալու ցանկացած հնարավորություն, իսկ ինքը հիմա չի բացառում նման հնարավորությունը, ինչպե՞ս սա հասկանալ, Յուրի Բորիսովը պատասխանեց. «Այս կազմակերպությունում որոշումները միասնաբար են ընդունվում, այդ պատճառով, եթե համապատասխան քննարկումներից հետո կազմակերպությունն ընդունի նման որոշման անհրաժեշտությունը, այն, իհարկե, կընդունվի այս կազմակերպության կանոնակարգին և կանոններին համապատասխան»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան