Որևէ գյուղացու հետ խնդիր չենք ունեցել, մեր խնդիրը անօրինական բիզնես իրականացնողների հետ է․ Արծվիկ Մինասյանը՝ Տավուշի անտառահատումների մասին

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Սևանի հարցում մտահոգվելու խնդիր միշտ էլ կա, քանի որ Սևանը մեզ համար ոչ միայն մեր ազգային հարստությունն է, այլ նաև էկոլոգիական, տնտեսական, սոցիալական մեծ արժեք է. այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Սևանից հավելյալ 100 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելուն:

Նախարարի խոսքով՝ սեպտեմբերի 15-ին կառավարությունը դադարեցրել է ջրառը, ապա հավելեց, որ նախատեսված ցուցանիշը 3 սմ-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից,  ու այդ հարցում մեծ դեր ունեն եղանակային պայմանները։

Անդրադառնալով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ամռանը տեղի ունեցած հրդեհներին, նախարարը վստահեցրեց, որ կաղնուտների մասով գրեթե կորուստ չկա:

«2200 հա վառված տարածքի մեջ կաղնու անտառածածկ տարածքը կազմում է 900 հա»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ հիմնականում այրվել են գիհիները:

Խոշոր կենդանիները ևս չեն վնասվել, անկումներ են գրանցվել մորեխների ու սողունների շրջանում:

Նախարարը բացառեց հրդեհի պատճառահետևանքային կապը հանքարադյունաբերության հետ։

Անդրադառնալով օրեր առաջ Իջևան-Երևան միջպետական ճանապարհը փակած Հաղարծին գյուղի բնակիչների խնդրին, որոնք դժգոհում էին, որ Կառավարությունն արգելում է փայտանյութ տեղափոխել, նախարարն ասաց, թե երբ սկսում են անտառների պահպանությունն ավելի խստացնել, քննադատողներ են հայտնվում, որոնք ասում են, թե մարդկանց ապրուստի միջոց է. «Մենք որևէ գյուղացու հետ խնդիր չենք ունեցել, որոնք հոգացել են իրենց վառելափայտի կարիքները։ Խոսքը գնում է այն մարդկանց մասին, ովքեր առանձին դեպքերում բակիչներին կազմակերպված հանում են փողոցներ և փորձում են իրենց անօրինական բիզնես շահը ներկայացնել որպես բնակիչների ապրելու բնական իրավունքի իրացում»։

 

Սեդա Ղուկասյան