Միջնորդում ենք Ռոբերտ Քոչարյանին անհապաղ ազատ արձակել. Արամ Օրբելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
12.09.2019 | 14:19Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն այսօր դատարանում միջնորդեց պաշտոնաթող նախագահին անհապաղ ազատ արձակել:
Որպես հիմնավորում՝ Օրբելյանը դատարանում ներկայացրեց Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ին կայացրած որոշումը, որով բարձր դատարանը հակասահմանադրական էր ճանաչել Քոչարյանի վիճարկած հոդվածներից մեկը:
Արամ Օրբելյանը դատարանում ասաց՝ խնդրում և պահանջում ենք Ռոբերտ Քոչարյանի անհապաղ ազատ արձակել, ինչին հաջորդեցին դատարանի դահլիճում ներկաների ծափահարությունները:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լիլիթ Շաբոյան